ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անիրատեսական եմ համարում և չեմ հավատում, որ Լավրովը գալիս է Հայաստան որևէ բան պարտադրելու. Խ.Հարությունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ զգացմունքային մակարդակում դիտարկել, քանի որ երկու երկրների հարաբերություններն իրականում ռազմավարական են և բազմաթիվ հարցերով միմյանց փոխլրացնում են, այդ թվում՝ անվտանգության հետ կապված հարցերի տեսանկյունից:

Orer.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՔԴԿ նախագահ Խոսրով Հարությունյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ միջազգային պրակտիկայում քիչ չեն նաև դեպքերը, երբ ռազմավարական լուրջ գործընկերները տարբեր հարցերի դեպքում տարբեր մոտեցումներ են ունենում, ինչպես Միացյալ Նահանգներ-Իսրայել, կամ Միացյալ Նահանգներ-Թուրքիա կամ Եվրամիություն հարաբերությունների դեպքում է:
«Չի կարելի այդպիսի բաները դարձնել էմոցիոնալ մակարդակի դրսևորումներ: Ինչի՞ համար են ցույցերը: Ի՞նչ է, մենք դե՞մ ենք, որ Ռուսաստանը կոնֆլիկտի կարգավորման հարցում միջնորդի դերակատարություն է ստանձնում և արդյո՞ք դեմ ենք նաև, որ Ռուսաստանը փորձում է անվտանգություն ապահովել տարածաշրջանում»,- ասում է Խ. Հարությունյանը:
Նա հանրությանը կոչ է անում հանդարտվել և ավելի լայնախոհ հայացքով դիտարկել Հայաստան-Ռուսաստան գործընկերային հարաբերություններին վերաբերող հարցերը բոլոր մակարդակներում: Միգուցե առանձին հարցերում խնդիրներ կան, բայց գործընկերները դրանք պետք է քննարկեն, ոչ թե ըմբոստանան, կարծում է պատգամավորը, քանի որ նման ընդվզումները ոչինչ չեն տալու, փոխարենը միայն ու միայն փչացնելու են փոխհարաբերությունները.
«Եթե նրանք ուզում են ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին, ճիշտ են անում, որովհետև դրանից շահելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Մնում է՝ մտածեն մարդիկ, թե ում է դա ձեռնտու: Հայաստանին ձեռնտու չէ նման քայլը և, փառք աստծո, ՀՀ նախագահը հստակ հարցադրումներ է հնչեցրել: Եվ խնդիրները քաղաքական բանակցային մակարդակով քննարկելու փոխարեն ի՞նչ իմաստ ունի հուզական մթնոլորտ առաջացնելով հակառուսական հիստերիա բարձրացնելը»,- ասում է Խ. Հարությունյանը:
Խոսելով քառօրյա պատերազմի մասին՝ նա նշեց նաև, որ այն ցույց տվեց, որ ադրբեջանական կողմը կամ նրա ղեկավար Ալիևը ոչինչ չշահեց, մինչդեռ հոխորտում էր, իսկ հիմա թե ինքը և թե իր բանակը իր քաղաքական դեմքը փրկելու խնդիր ունեն:
«Սա, ցավոք սրտի, փաստ է և դա է պատճառը, որ ադրբեջանցիները կարող են գնալ ավելի խորը արկածախնդրության, որից կտուժեն ոչ միայն կոնֆլիկտում ներգրավված կողմերը, այլև ողջ տարածաշրջանը: Սա ակնհայտ է և պետք է կույր լինել այդ ամենը չհասկանալու համար»,- ասում է Խ. Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանին էլ ձեռնտու չեն նման բախումները, ուստի նա պետք է փորձի ամեն ինչ անել, որպեսզի այդ պարագայում իրավիճակն ավելի չսրվի: Քաղաքական գործչի խոսքով՝ Ռուսաստանն իր այդ միջնորդական ջանքերով միջազգային հանրությանը փորձելու է ապացուցել և կապացուցի, որ այդ տարածաշրջանի թիվ մեկ խաղացողը, պատասխանատուն և խնդիր լուծողը ինքն է.
«Եվ հիմա Ռուսաստանին խիստ պետք է, որ կարողանա տարածաշրջանում խաղաղություն ապահովել և եթե չկարողանա դա անել, ապա նրա գործադրած ջանքերը Սիրիայում և Մերձավոր Արևելքում, կդառնան զրո: Սա նաև Ռուսաստանի քաղաքական դեմքը փրկելու ևս մեկ հնարավորույթյուն է, որը նույնպես մենք պետք է հասկանանք»,- ասում է Խ. Հարությունյանը:
Նա նաև անիրատեսական է համարում և չի հավատում, որ Սերգեյ Լավրովը գալիս է Հայաստան՝ ԼՂՀ-ի հարցում որևէ բան պարտադրելու, քանի որ հնարավոր չէ կողմերին որևէ բան պարտադրել: Պետք է համատեղ լուծում գտնել, որպեսզի հետագայում կողմերի միջև ռազմական գործողություններ ծավալելու անհրաժեշտությունն իսպառ վերանա:
«Այդպիսի համաձայնությունները պարտադրանքներով չեն լինում, այլ երկկողմ փոխզիջումների գնալով պետք է այնպիսի դիրքորոշման հանգել, ինչը կարող է ռազմական գործողությունները դադարեցնելու երաշխիքներ լինել: Կարևոր է նաև այն, որ ռազմական գործողությունների վերսկսումը որևէ կողմին ձեռնտու չլինի: Հեշտ խնդիր չէ, բայց այդ խնդրի ճանապարհը ռազմի դաշտը չէ, ոչ էլ ռազմական գործողությունները»,- ասում է Խ. Հարությունյանը:
Բանախոսի կարծիքով՝ ԼՂՀ կոնֆլիկտն ավելի արագ կլուծվեր, եթե Արցախը հանդիսանար բանակցային կողմ: Խ. Հարությունյանը, բերելով Եվրոպայի ամենաթեժ կետերից մեկի` Հյուսիսային Իռլանդիայի օրինակը, որտեղ մինչև 2008 թվականը անջատողականների թևն ամեն ինչ անում էր վիճակն ապակայունացնելու համար, հիշեցրեց, որ երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերն իշխանության եկավ, հայտարարեց, որ ինքն է հանդես գալու որպես բանակցային կողմ և փաստը, որ այդ հայտարարությունից հետո արդեն 16 տարի Հյուսիսային Իռլանդիայում ոչ մի անկայունություն չկա:
«Այսինքն՝ կոնֆլիկտները հարթելու ամենակարճ ճանապարհը հակամարտող կողմերի միջև բանակցություններն են, և պատահական չէր, որ հանրապետության նախագահն ասաց, որ կապ չունի, թե ադրբեջանցիներին դուր են գալիս ղարաբաղցիները, թե ոչ, պետք է այդ փաստի հետ հաշվի նստեն և նրանց հետ բանակցային սեղանի շուրջ նստեն: Սա է ամենակարճ ճանապարհը և նույնիսկ այսօրվա բանակցային ձևաչափի պարագայում Ղարաբաղն ամենապատասխանատու պահին մասնակցելու է բանակցություններին և դա շատ լավ գիտակցում են բանակցող բոլոր կողմերը»,- ասում է Խ.Հարությունյանը:


Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular