ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովն ակնարկել է, որ Ռուսաստանը հեռանում է Հայաստանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրադադարը հնարավոր է պարտադրել, երկարատև խաղաղությունը՝ ոչ։ Երկարատև խաղաղությունը ինքնիշխան խաղաղությունն է, որը ձեռք է բերվում կողմերի ինքնիշխան որոշմամբ։ Արցախի հարցի կարգավորումը ենթադրում է երկարատև խաղաղության հաստատում կողմերի կնքած պայմանագրով։ Հետևաբար՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց կարձանագրվի, երբ կողմերն արտաքին ճնշումներից զերծ կլինեն, ազատ-ինքնիշխան որոշում ընդունելու խոչընդոտ չի լինի։ ԵԱՀԿ ՄԽ միջնորդների առաջարկները (օրինակ՝ վերահսկման մեխանիզմների մասին Վիեննայի 2016-ի պայմանավորվածությունը) տարբեր ժամանակներում չեն ընդունվել-կյանքի կոչվել, որովհետև կողմերն իրականում որոշում ընդունելու ազատություն-ինքնիշխանություն չեն ունեցել։ Եվ եթե միջնորդ երկրներից մեկի ԱԳ նախարարը ակնարկում է 1 տարի առաջ քննարկված և սեղանին դրված կարգավորման տարբերակի մասին, ապա նշանակում է, որ այդ երկիրը հրաժարվում է տարածաշրջանային որոշ հավակնություններից, մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ ունեցած ազդեցությունից։ ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ աղմկալի հայտարարություն է արել, իբր՝ նախորդ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ առաջարկվել է և քննարկվում է հակամարտության փուլային կարգավորում։ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հերքել է, նշելով, որ 2018-ից ի վեր քննարկումերը սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման, գնատահման վերաբերյալ։ Մնացականյանը նշել է նաև, որ հայկական երկու կողմերի համար էլ առաջնայինը բանակցային գործընթացում անվտանգության բաղադրիչն է։ Այսպիսով՝ ՀՀ արտգործնախարարը ցույց տվեց, որ Հայաստանի համար ընդունելի է ռուս գործընկերոջ փոխանցում-ակնարկը, որ Ռուսաստանը պատրաստ է հեռանալ Հայաստանից, երկարատև խաղաղություն սահմանելու ձգտող հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը չխոչընդոտել, ինչպես արել է նախկինում, մասնավորապես՝ վերահսկող մեխանիզմների տեղակայման (2016թ.) պայմանավորվածությունն իրականացնելու հարցում։ Հիմա ՌԴ-ն ակնարկում է, որ պատրաստ են նահանջել ապակառուցողական դիրքերից, հավանաբար, այն պատճառով, որ ծանր իրավիճակում է հայտնվել և պատրաստ է զիջումների գնալ։ Լավրովյան սկանդալը լույս է սփռում նաև հիասթափվածների մասին փաշինյանական լայվի վրա։ Այն ևս վկայում է, որ ռուսական միջամտությունը Հայաստանի տնտեսական և քաղաքական համայնքների կյանքում հանվելու է առաջիկայում։ Ենթադրելի է, որ ՀՀ իշխանությունները մտավախություն ունեն, թե այդ փոփոխությունները, հնարավոր է, ժողովրդական ալիք կբարձրացնեն։ Նման հուզումները կառավարելու համար կազմակերպվեց հիասթափությունների թվարկումը, որն ավարտվեց ժողովրդին վարչապետի շուրջ համախմբելու և ոտքի հանելու թափանցիկ ակնարկով։

Թաթուլ Մկրտչյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular