ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ սկզբունքով է Հայաստանում ախտորոշվում կորոնավիրուսը. պարզաբանում է Արսեն Թորոսյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման և բուժման վերաբերյալ։

 

1.Ի՞նչ չափանշիներով է կատարվում թեստավորումը

Կորոնավիրուսային հիվանդության դեմ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, այդ թվում նաև լաբորատոր հետազոտություններն իրականացվում են սահմանված ընթացակարգերի համաձայն:
Թեստավորում իրականացվում է այն պացիենտների շրջանում, որոնք ունեն հիվանդությանը բնորոշ ախտանշաններ (բարձր ջերմություն, հազ, շնչառության դժվարացում) կամ սերտ շփում են ունեցել հաստատված դրական դեպքի հետ, ինչպես նաև թոքաբորբով պացիենտների: Թեստավորվում են այն բուժաշխատողները, որոնք ներկայումս աշխատում են որևէ բժշկական հաստատությունում և ունեն սուր շնչառական վարակին բնորոշ անհանգստացնող ախտանշաններ, ինչպես նաև հաստատված COVID-19 վարակով մորից ծնված նորածինները և մանկաբարձական ստացիոնար ընդունվող` ջերմություն և գրիպանման նշաններ ունեցող հղիները:

2.Ի՞նչ սկզբունքով է որոշվում օրական թեստավորվողների քանակը

Օրական կտրվածքով թեստավորվողների քանակ չի որոշվում։ Տվյալ օրը հավաքված թեստերը տեղափոխվում են թվով 6 լաբորատորիաներ, որտեղ իրականացվում են թեստերի հետազոտությունները։ Դրանց քանակը օրական կարող է մեծ տարբերություն տալ և դա նախապես որոշված չէ։ Լինում է նաև, որ լաբորատորիաները կանգնում են պրոֆիլակտիկ աշխատանքների համար, որպեսզի իրականացվեն եզրափակիչ ախտահանումներ և սարքավորումների չափագրումներ։

3.Կա՞ օրական թեստավորման միջին քանակ

Ոչ, օրական թեստավորման միջին քանակ չկա և չի կարող լինել: Օրական հնարավոր առավելագույն թեստերի իրականացման ծավալը տատանվում է 1000-1200-ի շրջակայքում`կախված այդ օրը աշխատող լաբորատորիաների քանակից:

4.Նախորդ շաբաթվա ընթացքում օրական ունեցել ենք 42-58 հաստատված դեպքեր, երբ օրական թեստավորումների քանակը տատանվել է 537-1161-ի միջակայքում։ Ինչի՞ հետ է կապված թվերի այս անհամաչափությունը։

Առողջապահության նախարարությունը նախապես չի որոշում, թե քանի դրական արդյունք պետք է լինի։ Օրվա ընթացքում կատարված հետազոտություններից հետո է պարզ դառնում դրական դեպքերի թիվը, իսկ մեծ ծավալով կատարված հետազոտությունների արդյունքում քիչ կամ նույն թվերը դրականների մասով խոսում է այն մասին, որ թիրախավորված և ճշգրիտ խմբերի է կատարվում թեստավորումը։

5.Քա՞նի օր է առողջացման ցիկլը։ Արդյոք  թեստի դրական արդյունքի դեպքում 14 օր անց մարդը առողջացա՞ծ է։ Ի՞նչ սկզբունք է այստեղ գործում։

Առողջացման ցիկլը կարող է տատանվել 14-28 օր՝ կախված հիվանդության ծանրության աստիճանից։ Թեստի դրական արդյունքի դեպքում մարդը 14 օր հետո պարտադիր չէ առողջացած լինի: Դրա համար անհրաժեշտ է կրկնակի բացասական թեստի արդյունք: Բազմաթիվ են դեպքերը, երբ 14 օր հետո առողջացում չի լինում։

6.Հայաստանում վիրուսի հակամարմինների թեստավորում արվու՞մ է, պարզելու՝ մարդը արդեն վարակվել-կազդուրվել է, թե ոչ։ Եթե չի արվում, ապա ինչո՞ւ։

Հայաստանում չեն արվում վիրուսի հակամարմինների թեստեր, որովհետև այդպիսի թեստեր չկան։ Ամբողջ աշխարհում հիմա ակադեմիական բանավեճ է ընթանում, թե արդյո՞ք այդ թեստերը բավականաչափ ճշգրիտ և սպեցիֆիկ են՝ կիրառման համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular