ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճամբարակի ոստիկանները բացահայտել են Վահան գյուղում կացնով կատարված սպանությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնում ապրիլի 21-ին, ժամը 13.50-ի սահմաններում,  տեղեկություն է ստացվել, որ Վահան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 66-ամյա տղամարդուն սպանել են կացնով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

 

«Տղամարդու դին հարևանի տանն էր, իսկ տանտերը չկար։ Ճամբարակի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 62-ամյա տանտերն էր կացնով հարվածներ հասցրել իրեն հյուրընկալված հարևանին։ Վերջինս տեղում մահացել էր։ Ճամբարակի ոստիկանները, համագործակցելով Սևանի գործընկերների հետ, դեպքից ժամեր անց կասկածվողին հայտնաբերեցին Լճաշեն գյուղում և բերման ենթարկեցին բաժին։ Նրա խուզարկությամբ նռնակներ հայտնաբերվեցին։ Տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք կացինն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:

Վահան գյուղի բնակիչը ձերբակալվել է`նշված հանցագործությունը առերևույթ կատարելու կասկածանքով:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular