ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը վաճառում է իր նախկին բնակարանը. Hraparak.am (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բոլորովին պատահաբար estate.am կայքում՝ տների վաճառքի հայտարարությունների բաժնում հայտնաբերեցինք, որ Նիկոլ Փաշինյանը վաճառում է «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց գտնվող իր նախկին բնակարանը։ Սա այն բնակարանն է, որով Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր Կուրթանեցի Մեխակի մոտ, ասելով՝ «Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, ես էլ չեմ տուն ունեցել, որտեղի՞ց եմ տուն ստեղծել՝ աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը, դու էլ գնա աշխատիր՝ տուն ստեղծիր»։ Հիմա եկել է նոր տուն «ստեղծելու» ժամանակը, գրում է Hraparak.am-ը:

Բնակարանը վաճառքի է դրված փետրվարի 27-ից, այն գնահատվել է 85 հազար դոլար։ Այսինքն՝ կորոնավիրուսի տարածումից եւ արտակարգ դրություն հայտարարելուց առաջ է վաճառքի հանվել։ Ըստ ամենայնի, վարչապետը որոշել է նոր տուն գնել՝ կառավարական ամառանոցում ապրելուց հետո դժվար թե ընտանիքը վերադառնա երրորդ մասի 3 սենյականոց բնակարանը։ Եւ քանի որ իրենց կողմից ընդունված՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքով 50 միլիոն դրամը, այսինքն՝ 100 հազար դոլարը, գերազանցող տան գնման հետ կապված կարող են հետագայում խնդիրներ ծագել, ասենք՝ հաջորդ իշխանությունը կարող է քննության առարկա դարձնել նոր տան ձեռքբերումն ու դրա ծագման օրինականությունը, ուստի որոշել են դա հնարավորինս ապահովագրել։ Ամենայն հավանականությամբ, այս տան վաճառքից գոյացած գումարը կօգտագործեն նոր տուն գնելու համար, ասենք՝ կանխավճարը կվճարեն, մնացածը վարկ կձեւակերպեն, որ հետագայում օրենքի հետ կապված խնդիրներ չունենան։

Ի դեպ, սա այն բնակարանն է, որտեղ հեղափոխությունից հետո՝ մի կարճ ժամանակ, անապահով ընտանիք էր ապրում։ Այդ մասին ժամանակին «Հրապարակն» է գրել։ Հիշեցնենք, որ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանն էր կոչ արել՝ նրանք, ովքեր ունեն չզբաղեցված բնակարաններ, տրամադրեն կարիքավորներին, առանց դրա դիմաց որեւէ վարձավճար ակնկալելու եւ այն ժամանակ եղան մարդիկ, որոնք արձագանքեցին այդ կոչին եւ իրենց փակ բնակարանները տրամադրեցին ինչ որ մարդկանց, որոնք ապրելու տեղ չունեին։ 

Հ․Գ․-Ի տարբերություն նախագահների, գործող օրենսդրությամբ պաշտոնաթող վարչապետներին պետությունը բնակարան չի տրամադրում, թեպետ սահմանադրական փոփոխությունների եւ դրանից բխող օրենսդրական փաթեթներում փոփոխությունների ժամանակ եղել է նման առաջարկ, սակայն այն չի ընդունվել։

        
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular