ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր են ԱԺ միլիոնատերերը ու որքան փող ունեն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ըստ News.am-ի՝ Ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը. նա ունի 16,6 մլրդ դրամ (որը համարժեք է 34,3 մլն դոլարի):

Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փորձագետ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով 2015 թվականին պատգամավորների ստացած եկամուտներն ու դրամական միջոցները:

«Ընդ որում, Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները պակասել է 100 մլն դոլարով, բայց դա չի նշանակում, որ նա այդ չափով աղքատացել է, դրա փոխարեն ավելացել են օրինակ նրա հանձնած փոխառությունները, կամ ձեռքբերված արժեթղթերը:
Երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է, ով ունի 8,8 մլն դոլար:

Նրա կնոջ դրամական միջոցներն ավելի շատ են: Երրորդ տեղում Գրիգորի Մարգարյանն է (Բելաջոյի Գրիշ), որի դրամական միջոցները կազմում են 5,1 մլն դոլար»,-ասաց նա՝ հավելելով, որ ԱԺ-ում կան թվով 16 դոլարային միլիոնատերեր (հաշվարկվել է միայն նրանց դրամական միջոցները):

Անդրադառնալով 2015-ի ընթացքում պատգամավորների ստացած եկամուտներին, Թունյանը նշեց, որ ամենաշատ եկամուտներ ունեցողը եւս Գագիկ Ծառուկյանն է (6,3 մլրդ դրամ), երկրորդ տեղում ՀՀԿ-ից Աշոտ Արսենյանն է (6 մլրդ դրամ): Այդ շարքում են Գուրգեն Արսենյանը, Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի), Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ), Մանվել Գրիգորյանը:

«Դրամական միջոցների 58,87 տոկոսն ունի ԲՀԿ խմբակցությունը, երկրորդ տեղում ՀՀԿ-ն է, 34,4 տոկոս: Երրորդ տեղում անկախ պատգամավորներն են (6 տոկոս)»,-ասաց փորձագետը:

Նրա խոսքով, բոլոր պատգամավորները միասին վերցրած 2015-ի վերջին հայտարարագրել են 12,5 մլրդ դրամ եւ 47,7 մլն դոլար: «Եթե դոլարային տեսքի բերենք, կլինի 90 մլն դոլար: Բոլորի դրամական միջոցների 30 տոկոսը Գագիկ Ծառուկյանին է պատկանում: Նվազում է եղել բոլորի դեպքում»,-ամփոփեց Թունյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular