ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը ստում է. իր իշխանության օրոք տանս մոտ սորոսականների բանդան հարձակվեց իմ վրա ու մնաց անպատիժ». Մալյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը լկտի ստում է:  Հենց իր իշխանության օրոք՝ 2019թ մարտի 4-ին, կեսգիշերն անց, տանս շքամուտքի մոտ սորոսականների բանդան ոհմակով հարձակվեց իմ վրա՝ նպատակ ունենալով լռեցնել ինձ: NEWS.am-ի հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում արած հայտարարությանը, թե իր ղեկավարման օրոք ընդդիմախոսների վրա «պադեզդներում» չեն հարձակվում։

«Հարձակման տեսանյութը առկա է, ես այն տեղադրել եմ համացանցում, ցանկացած մարդ կարող է տեսնել և համոզվել, որ Փաշինյանը ստում է: Ասեմ ավելին, իշխանությունը փորձում էր սկզբում կոծկել, իսկ հետո ավելի մեղմ քրեական հոդվածով փոխարինել, որպեսզի պատասխանատվությունից ազատի իր իսկ բուծած հանցախմբին, սակայն փաստերն այնքան խոսուն էին, որ ստիպված իրավական ընթացք տվեցին»,-ասա Մալյանը:

Հարցին՝ ի՞նչ փուլում է իր նկատմամբ ձեռնարկվախ հարձակման գործը, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. «Հանցագործներն առ այս պահը անպատիժ են և ազատության մեջ: Ասեմ ավելին, նրանք ազատ ելումուտ են անում Վրաստան, մասնակցում են Թբիլիսիում հակառուսական ցույցերին, այն դեպքում՝ երբ նրանց խափանման միջոց է ընտրված հանրապետությունից չբացակայելու ստորագրությունը: Հանցագործները բազմաթիվ ծառայություններ են մատուցել Նիկոլ Փաշինյանին և հիմա օգտվում են իշխանական վերին օղակների հովանավորչությունից։ Այդ նույն բանդան վերջերս Փաշինյանի հետ միասին մասնակցում էր հարսանիքի, պարում-ուրախանում են: Տխրելու առիթ չունեն, նրանք իշխանության հովանավորյալներն են, նրանց ամեն ինչ կարելի է: Հիշեցնեմ, որ այդ նույն անձանց Փաշինյանը օգտագործեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալելու համար՝ դա ներկայացնելով, իբր, հանրային ինքնաբուխ ակցիա»:

Խոսելով հարձակման դրդապատճառների մասին՝ Մալյանը նշեց. «Սորոսից օֆիցիալ վարձատրվող այս ոհմակը բազմիցս հրապարակային հայտարարել է, որ իրենք նախապես կազմակերպել և խմբով իրականացրել են իմ նկատմամբ հարձակումն ու առևանգման փորձը, քանի որ իրենց դուր չի եկել իմ որոշ արտահայտություններ: Նրանք նպատակ են ունեցել ինձ լռեցնել, ինչը, ինչպես համոզվել եք, նրանց չի հաջողվել: Կրկնում եմ՝ հետհեղափոխական Հայաստանում իրականացվել է խմբակային հարձակում մարդու վրա, իր տան մուտքի դիմաց միայն այն բանի համար, որ համաձայն չեն եղել այդ մարդու հետ և փորձել են այդպես լռեցնել նրան: Հարձակվողները հայտնի են, նրանք չեն թաքնվում, լկտի և անպատիժ են իրենց զգում և վայելում են իշխանության բարձր հովանավորությունը: Ցանկացած այլախոհի նման դեպքում կկալանավորեին, սակայն սրանց հետևում հեղափոխական իշխանությունների ականջներն են»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular