ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատախոսության դառը հետևանքները. ինչպե՞ս վերաբերվել Փաշինյանի հետագա «ուղերձներին»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը կեսօրին ազդարարեց, որ երեկոյան հանդես կգա հեռուստատեսային ուղերձով․ «Կորոնավիրուսի համաճարակի և դրա բերած սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման մեր անելիքների վերաբերյալ», պետք էր ենթադրել, որ կարևոր ասելիք կա։ Թողնենք հարցի ձևական մասը, որ դա ոչ թե ամանորյա ուղերձ էր հիշեցնում, այլ հենց ամանորյա ուղերձ էր՝ վարչապետի տոնը, ամփոփիչ խոսքը, արածը թվարկելը։ Իսկ երեկ արդեն լայնորեն տարածվեցին վարչապետի հեռուստաելույթի չստացված կադրերը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց, «տաք հետքերով» համացանցում սկսվեց դավաճանների փնտրտուքը՝ ով էր նա, որ այդպես «խայտառակ» արեց վարչապետին։

Իրականում` այդ չստացված կադրերի արտահոսքով փրկեցին վարչապետին՝ իր չստացված ելույթի դառը տպավորությունը «ջրելով», ու դա արեցին այն աստիճան համոզիչ, որ շատերի մոտ կասկած առաջացավ, որ հենց վարչապետի թիմն էլ կազմակերպել է այդ արտահոսքը, որպեսզի նաև կասկածի որդը գցի հանրության շրջանում՝ հանդեպ այս կամ այն հեռուստաընկերության, իսկ թե հիմնականում ում դեմ ուղղորդված արշավ կսկսվի, դա էլ կորոշի Փաշինյանի թիմը։ Հետագայում, երբ վարչապետը ցանկություն կունենա հանրությանն իր խոսքն ուղղել, կամ լրագրողների հետ հանդիպումներ կազմակերպել միայն յուրային լրատվամիջոցների միջոցով, որպեսզի խուսափի անցանկալի հարցերին պատասխանելուց, դա էլ կբացատրի, որ «անհուսալիների» հետ ինքն այլևս չի շփվում։

Ինչ խոսք, պրոֆեսիոնալ էթիկայի տեսանկյունից այդ արտահոսքն անընդունելի է, բայց մի՞թե դա տարածվում է նաև Փաշինյանի վրա՝ մի պաշտոնյայի, որը հանպատրաստից «լայվ» է մտնում որտեղից ասես՝ «թիվ մեկ բորտից» մինչև «թիվ մեկ զուգարան»։ Համավարակի այս ծանր օրերին՝ «Մի տանից չենք, մի հալից ենք» կարգախոսն արտաբերող վարչապետը, երբ ժողովրդի մի ստվար հատված կանգնած է սովամահ լինելու եզրին, ինքը պետք է պալատում ապրի ու «մի հալիցների» համար մանրակրկիտ նախապատրաստված տոնական զեկո՞ւյց ունենա։

Իսկ բովանդակային առումով Փաշինյանի տեսաուղերձն անիմաստ միջոցառում էր, քանի որ եթե ցանկանում ես այդ կերպ դիմել հանրությանը, ապա չպետք է արժեզրկես քո խոսքը ու օրը մի քանի անգամ «լայվ» մտնես, այնքան շտապես, որ վայրկյան առաջ լավ լուրը ինքդ հայտնես ու հաղթանակի դափնին գլխիդ քաշես, որ մի քանի նախադասությամբ գրավոր տեքստը մի քանի անգամ խմբագրես, որ նույնիսկ հաշվի չառնես, թե այդ կարգի ինֆորմացիան անձամբ վարչապետի կողմից հաղորդելը որքանով է սազական այդ տրամաչափի պաշտոնյային։ Էլ չեմ խոսում այն մասին, որ օպերատիվ կառավարման շտաբ է գործում՝ պարետատան տեսքով, բայց նույն ինֆորմացիան հաղորդում է վարչապետը, պարետը ու առողջապահության նախարարը, ու շատ դեպքում` իրար հակասելով։

Մի՞թե հնարավոր չէ պայմանավորվել, թե ինչի մասին որ իրավասու անձը խոսի։ Եթե հեռուստաուղերձի միջոցով պետք է հերթով թվարկես կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքի հաղթահարման կառավարության բոլոր ծրագրերը՝ ամփոփիչ տոնով, նշանակում է շոշափելի նոր ծրագիր չի նախատեսվում, իսկ այն, որ արդեն շրջանառության մեջ դրվածները հանրության համար էական հարց չեն լուծում, մի հատ էլ հերթով թվարկում ես այն, ինչ ամեն օր հատ-հատ ներկայացրել ես։ Հիմա ի՞նչ․ մարդիկ չէին տպավորվել նախորդ ազդարարումներից, այ, որ հիմա այսպես տոնական տոնով ներկայացվեց՝ պիտի ուրախությունից հուզվե՞ն, միմյանց շնորհավորեն ու անցնեն գործի՞։ Հա, վայ, շատերը գործի անցնել չեն կարող՝ արգելված է։

Կարծում եմ` շատերն անհամբեր սպասել են վարչապետի այս ուղերձին, հիմա արդարացա՞ն իրենց սպասումները, ի՞նչ հասկացան սրանից, ի՞նչ է լինելու մեզ հետ, մեր տնտեսության հետ, սոցիալական ծանր վիճակում հայտնված մեր հանրության հետ։ Վարչապետը գոնե պատկերացնո՞ւմ է, որ հասել ենք այն վիճակին, որ հանցագործությունների աճը կարող է կապ ունենալ նաև նրա հետ, որ ոմանք օրվա հացը այլ կերպ աշխատել ո՜չ կարող են, ո՜չ էլ ունակ, մնում է հանցագործություն կատարեն, բանտ ընկնեն, որպեսզի երաշխավորված սնունդ ու ապրելու տեղ ունենան։ Պրոբացիոն ծառայությունն ենք պրոպագանդում, որ կալանավայրից դուրս եկածն ավելի արագ ադապտացվի ազատությանը, դրսի ապրելակերպին ու աշխատանքային հարաբերություններին, հիմա ի՞նչ՝ հակառա՞կն անենք՝ դրսում օրվա հաց հայթայթել չկարողացողին ընտելացնենք բանտային պայմաններին, որ ավելի հեշտ ինգետրվե՞ն։

Հիմա, եթե հաջորդ անգամ Փաշինյանն ազդարարի, որ հեռուստաուղերձով դիմելու է հանրությանը, մենք դրան ինչպե՞ս պիտի վերաբերվենք, մնում է բացատրենք վարչապետին, որ սեփական խոսքի արժեքն իմացողն այն չի հանգեցնի շատախոսության։ 

Վարդգես Սարգսյան  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular