ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը ցինիզմ է աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին. Արսեն Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ նախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները թոշակառուից մի քանի անգամ բարձր աշխատավարձ են ստանում:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանում այսօր պաշտոնական վիճակագրության համաձայն ավելի քան մեկ միլիոն մարդ աղքատ է ու այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ինչ կանի, այսպես կոչված՝ քաղաքական էլիտան՝ իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար։

Եվ ահա շուրջ երկու տարի է, որ նրանք ստացել են «բարի լուրը», որ քաղաքական էլիտան բարձրացրել է իր աշխատավարձը։

Խնդրում եմ չհորդորեք ինձ, որ չհարցնեմ՝ թե այդ ինչպե՞ս է, որ նախարարը թոշակառուից մի քանի անգամ բարձր աշխատավարձ է ստանում։ Այդ հարցիս կպատասխանեք՝ թե իբր այն պատճառով, որովհետեւ նախարարի աշխատանքի որակից է կախված, թե թոշակառուի թոշակը կավելանա՞ թե չի ավելանա, եւ կավելանա ինչքան։

Չէ՞ որ բոլորս արդեն գիտենք, որ նախարարների եւ այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատավարձները բարձրացել է 500.000-ից մեկ միլիոն դրամով, իսկ թոշակառուների թոշակը՝ 3000 դրամով։ Նվազագույն աշխատավարձը՝ 13.000 դրամով։

Հարգելի քաղաքական իշխանություն, ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին։ Սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ, եւ սա ասում եմ հատուկ նրանց համար, ովքեր փորձում են կամ կփորձեն իմ դիրքորոշումը որակել որպես պոպուլիստական։

Սարսափելին նրանում է, որ ձեր աշխատավարձների հսկայածավալ աելացումները գաղտնի էիք պահում, մինչեւ այն պահը, երբ տեղեկությունը հայտնվեց մամուլում։

Եթե ես վաղը փողոցում հանդիպեմ 30 տարվա ստաժ ունեցող իմ ուսուցչին եւ նա հարցնի, թե ինչու իրենց թոշակն այնքան չեն վճարում, որ գոնե հաց ու ջրին հերիքի, իսկ կառավարությունն իշխանավորների աշխատավարձը կրկնապատկելուն (անգամ եռապատկելուն) կողմ է եւ արդեն կրկնապատկել ու եռապատկել է, ես չեմ կարողանա պատասխանել այդ հարցին։ Սարսափելին այն է, որ Դուք էլ չեք կարողանալու պատասխանել։ Բայց պատասխանն իրականում բոլորին է հայտնի եւ այդ հարցն էլ հռետորական է հնչելու։

Իմ պատասխան չունենալը դեռ կարելի է հասկանալ։ Ինձ որեւէ մեկը չի էլ մեղադրի պատասխան չունենալու համար։ Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակում կհայտնվեք, եթե հենց դուք հանդիպեք 30 տարվա ստաժ ունեցող ձեր ուսուցչին։ Նա ձեզ ասելու է՝ «ես այնքան ուրախ էի, այնքան երջանիկ էի, որ դուք եկաք իշխանության։ Աստված բերեց ձեզ։ Բայց վիրավորված եմ»։ Դուք կհարցնեք, թե ինչու՞, իսկ նրանք ձեզ կասեն՝ «Նախարարների աշխատավարձները ավելացրեցիք միլիոններով, իսկ մեր թոշակները 3000 դրամով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular