ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկ Աբրահամյանին չպետք է թողնեին մենակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անցնող շաբաթվա ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանի պետական պարտքը անցած երկու տարիների ընթացքում ՀՆԱ-ի հանդեպ մոտ 47 տոկոսից մինչև տարվա վերջ կհասնի մոտ 55 տոկոսի:

Սա դեֆոլտ չէ, սակայն հինգ րոպե է պակաս դեֆոլտային իրականությունից: Փաստորեն, երկու տարի շարունակ Հայաստանը պարզապես ապրել է պարտքով: Այդ ընթացքում մարդիկ, որոնց քաղաքականության արդյունքում Հայաստանը ապրել է պարտքով, աշխատավարձ են ստացել, պետության հաշվին էկզոտիկ գործուղումների մեկնել, ծառայողական շքեղ ավտոմեքենաներից են օգտվել հարկատուների հաշվին, մի խոսքով՝ վայելել են կյանքը:

Եվ այս ամենի համար հասարակությունը ոչ միայն նրանց կանոնավոր աշխատավարձ է վճարել, այլև, ըստ էության, վճարելու է նրանց այդ վայելքները ապագայում էլ, քանի որ այդ մարդիկ ավելացրել են պետական պարտքը վտանգավոր աստիճանի հասցնելով: Այսինքն՝ հասարակությունը նրանց վճարել է կանխիկ, սակայն դեռ վճարելու է նաև ապագայում: Եվ այս մասին կառավարության համար իր պատասխանատվության վերաբերյալ հայտարարող Հանրապետական կուսակցությունը լռում է:

ՀՀԿ խոսնակը հայտարարել է, որ ինչպիսին էլ լինի կառավարությունը՝ կուսակցական թե անկուսակցական, միևնույն է, այն ՀՀԿ-ի կառավարությունն է, և ՀՀԿ-ն է եղել պատասխանատու ե´ւ Տիգրան Սարգսյանի, ե´ւ Հովիկ Աբրահամյանի, ե´ւ պատասխանատու է նաև Կարեն Կարապետյանի կառավարության համար: Կնշանակի, որ ՀՀԿ-ն պատասխանատու է Հայաստանի պետական պարտքի գերվտանգավոր ցուցանիշի համար: Այսինքն՝ սա, ըստ էության, ոչ թե նախորդ կառավարության, այլ ներկայիս ՀՀԿ-ի գործունեության հետևանքն է: Որովհետև, եթե ամեն ինչ դրվի նախորդ, հեռացող կառավարությունների վրա, ապա դա ոչ մի խնդիր չի լուծում, ՀՀԿ-ն որպես իշխող ուժ պատասխանատվությունից հեռացնելուց, պատասխանատվությունից ազատելուց բացի:

ՀՀԿ-ն է պատասխանատու այն բանի համար, որ անցնող երկու տարիներին Հայաստանի պետական պարտքը աճել է և անցել ՀՆԱ-ի կեսից, ինչն արդեն նշանակում է տագնապ: Հովիկ Աբրահամյանին հեռացնելը պատասխանատվության իրացում չէ, առավել ևս, որ Աբրահամյանը կարծեք թե ինքն է որոշել հեռանալ, ինչպես հավաստիացնում են ե´ւ ՀՀԿ-ն, ե´ւ Սերժ Սարգսյանը:

Եվ ուրեմն, այդ դեպքում առավել քան հստակ է, որ ՀՀԿ-ն նույնիսկ Աբրահամյանին հեռացնելու պատասխանատվության գիտակցման չի եկել, և եթե Հովիկ Աբրահամյանը փաստորեն, այսպես ասած, ինքը չորոշեր հեռանալ, ուրեմն Հայաստանի պետական պարտքը շարունակելու էր աճել, քանի որ դա ՀՀԿ-ին ոչ մի կերպ չի հուզել: Կամ էլ Հանրապետականը պետք է խոստովանի, որ Հովիկ Աբրահամյանն ինքը չի հեռացել, այլ նրան հեռացրել են, հեռացրել են վատ կառավարման, վատ արդյունքների համար:

Քանի դեռ ՀՀԿ-ն չի հայտարարել նման բան, քանի դեռ նման բան չի հայտարարել Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեության արդյունքների համար պատասխանատու է ոչ միայն նա և նրա նախարարները, այլև միգուցե առաջին հերթին հենց նրանք, որոնք նշանակել են Աբրահամյանին, որոնք հավանության են արժանացրել նրա ծրագիրը և նրա կառավարության բերած օրենքների նախագծերը: Այսինքն՝ պատասխանատու է այդ արդյունքների համար ՀՀԿ-ն, խորհրդարանական մեծամասնությունը, որը արժանապատվություն և բարոյականություն ունենալու պարագայում պետք է հեռանար Հովիկ Աբրահամյանի հետ միասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular