ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաչյա Հարությունյան․ Եթե այսքան կոչերը շարունակեն մնալ անպատասխան, վերստին կհամոզվենք, որ նախագահ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է անձնական հաշվեհարդար․ Yerevan.Today

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի և դատավարության ընթացքում կատարվող անօրինականությունների մասին Yerevan.Today-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի հետ։

-Պարոն Հարությունյան, այսօր կորոնավիրուսի հետ կապված՝ միջազգային ատյանները, ԵԽԽՎ-ն, ՄԱԿ-ը հանդես են գալիս կոչերով` երկրներին հորդորելով փոխել ավելի շատ կալանավորների խափանման միջոցները: Այս պայմաններում Հայաստանում ունենք իրավիճակ, երբ արդեն մեկ ամիս է՝ չի քննվում անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը` խափանման միջոցի հետ կապված: Ինչպե՞ս եք վերաբերվում այս իրավիճակին:

-Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի նկատմամբ, անարդարություն է:

Այսօր, երբ Երկիր մոլորակը կանգնած է մի նոր աղետի առջև, և նույնիսկ դարավոր թշնամի երկրներն են պատրաստ օգնության ձեռք մեկնել միմյանց, երբ մարդու իրավունքների պաշտպան հանդիսացող բոլոր կազմակերպությունները գթասրտության, հանդուրժողականության, մարդասիրության կոչեր են հնչեցնում և հատկապես կալանավայրերում գտնվող խոցելի խմբում հայտնված մարդկանց նկատմամբ, անազատության մեջ է գտնվում Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նաղագահ Ռոբերտ Քոչարյանը:

Կոչ եմ անում անհապաղ ազատել նախագահին:

-Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, ինչպես և կանխատեսվում էր, արդեն վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից, առաջիկայում էլ հնարավեր է՝ լինեն կոնկրետ արձագանքներ՝ գործի ապօրինությունների հետ կապված։ Այս ամենը, ըստ Ձեզ, ի՞նչ հետք կթողնի Հայաստանի՝ որպես ժողովրդավար երկրի վարկանիշի վրա:

-Անկեղծ ասած, ես սպասում էի, որ այդ արձագանքները կլինեն ավելի շուտ, նույնիսկ անմիջապես, բայց ցավոք… Միևնույն է, համոզված եմ, որ շատ շուտով կլսենք այդ արձագանքները:

Ես ճանաչում եմ նախագահին, ճանաչում եմ նրա տեսակը, ճանաչում եմ նրան որպես ազնիվ, պարկեշտ, հաստատակամ, հայրենասեր մարդու և ցավում եմ, որ հասարակության մի հատված նրան պարզապես լավ չի ճանաչում:

Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ բոլոր այն բացասական խոսակցությունները, որ կապվում են նախագահի անվան հետ, բամբասանքներ են, հերյուրանքներ, սուտ ու կեղծիք, իսկ բոլոր դրականը` փաստեր են, փաստաթղթեր, շոշափելի ու տեսանելի իրողություններ:

-Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի հարցում հասարակական կարծիքն ու իշխանության քայլերն իրար համապատասխանում են: Օրինակ՝ միայն ձեր` մշակույթի ասպարեզում տեսանք, որ բազմաթիվ մտավորականներ կոչով հանդես եկան: Նույնն է նաև քաղաքական գործիչների շրջանակում:

-Այո, և իմ ստորագրությունը կար հենց առաջին ցուցակում, որը ներկայացրել էին մի խումբ մտավորականներ, արվեստի ու քաղաքական գործիչներ: Բոլորիս պահանջը մեկն էր` փոխել խափանման միջոցը և անհապաղ ազատ արձակել նախագահին:

Այնուհետև դա շարունակվեց, և շատ ու շատ մարդիկ միացան այդ կոչին: Իրենց երաշխավորությունը հայտնեցին Արցախի ներկա ու նախկին նախագահները, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, Ռուսաստանի բազմաթիվ մտավորականներ, անվանի գործիչներ, բայց միևնույն է, պահանջը մնաց անպատասխան:

Այս կոչին միացան նաև արվեստի ավելի քան 60 ներկայացուցիչներ, որոնք, ի զարմանս ինձ, արժանացան քննադատության, քանի որ ինքս ականատեսն եմ եղել, թե ինչպես տարիներ շարունակ նրանք մեղադրվել են իշխանության կողքին լինելու համար. այս դեպքում նրանք կանգնեցին ոչ թե իշխանության, այլ մի մարդու կողքին, որը գտնվում է անազատության մեջ:

Ես կարծում եմ, որ նրանց այս արարքը միմիայն մեծ հարգանքի է արժանի:

Իր կոչն է հղել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Եթե այսքան կոչերը շարունակեն մնալ անպատասխան, վերստին կհամոզվենք, որ նախագահի նկատմամբ իրականացվում է անձնական հաշվեհարդար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular