ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալեն Սիմոնյանի «օլենիզմները». Գագիկ Համբարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որակյալ քաղաքական իշխանության մասին է խոսում մեկը, ում հարազատ քաղաքական թիմի 90 տոկոսը դիլետանտ, տգետ, անմակարդակ և սեփական ոլորտից բացարձակ չհասկացողների մի կույտ է: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Համբարյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ ամբողջությամբ. «Ալեն Սիմոնյանի «օլենիզմները»

Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Ապրիլյան պատերազմի արդյունքները, հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել և չենք էլ հաղթի ապագա պատերազմում, քանի դեռ չունենք որակյալ քաղաքական իշխանություն և ըստ պատշաճի իրավիճակին տիրապետող բարձրագույն հրամանատարություն...

Նախ, սկսենք նրանից, որ որակյալ քաղաքական իշխանության մասին է խոսում մեկը, ում հարազատ քաղաքական թիմի 90 տոկոսը դիլետանտ, տգետ, անմակարդակ և սեփական ոլորտից բացարձակ չհասկացողների մի կույտ է... Հայաստանի համար աղետ է, իսկ Ալեն Սիմոնյանի համար ինքնախաբեություն, եթե նա իրեն ու իր հարազատ քաղաքական թիմին համարում է որակյալ քաղաքական իշխանություն...

Ինչ վերաբերում է հրամանատարությանը, ապա ի գիտություն Ալենի, բանակը այն եզակի ինստիտուտներից մեկն է, որը Արցախյան պատերազմից հետո կայացել է... Այո՛, մեր բանակում բազմաթիվ խնդիրներ են եղել ու կան, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ վատ է եղել, իսկ «բարձրագույն հրամանատարություն» ասվածն էլ ոչ կոմպետենտ...

Ինչ վերաբերում է զինվորի մեծ դերակատարությանը, ապա դա այդպես է բոլոր բանակներում... Այո, հենց պատերազմի ժամանակ են բացահայտվում հազարավոր զինվորների տաղանդները... Հենց պատերազմների ժամանակ են ծնվում մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակով-Խանփերյանցի, ծովակալ Իսակովի և հազարավոր անվանի հերոս հայորդիները... Չլինի Ալենը մտածում է, որ նրանք պարկետային մարշալներ են և իրենց անունները ոսկե տառերով են գրել պատմության մեջ սրան-նրան քծնելով, վճարովի ծառայություններ մատուցելով կամ առաջնորդին գովերգելու շնորհիվ... Ապրիլյան պատերազմին մենք կորցրեցինք մոտ 100 քաջարի հայորդիներ, սակայն նրանց կողքին «ծնվեցին» ոչ պակաս հերոսներ, որոնք իրենց հմտության և գրագիտության շնորհիվ մեծ վնասներ պատճառեցին թշնամուն և ձախողեցին նրա առաջխաղացումը ու հետագայում նրանք են բարձր պաշտոններ զբաղեցնելու ԶՈՒ-ում...

Լավ կլինի, Ալեն Սիմոնյանը, մինչ ինչ- որ բանի մասին խոսելը կամ կարծիք հայտնելը երկար մտածի... Սա կարծիք չէ, այլ «օլենիզմներ» է...»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular