ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացիները կարող են նաև կորոնավիրուսի վճարովի թեստեր հանձնել մասնավոր ԲԿ-ներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսը հաստատող Rapid տեսակի թեստերով վճարովի ստուգումներ են անցկացվում Վարդանանց նորարարական բժշկական կենտրոնում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց կենտրոնի մամուլի պատասխանատու Անահիտ Հայթայանը:

 
«2019-nCoV թեստերը, որոնք կիրառվում են մեր բժշկական կենտրոնում արտադրված են ամերիկյան ընկերության կողմից: Այդ ընկերությունն աշխատում է միջազգային և եվրոպական չափորոշիչներով։ Թեստի ճշգրտությունը հասնում է 98.6%-ի»,- նշեց Հայթայանը։

Rapid տեսակի արագ թեստերը ստուգվողից քթից կամ կոկորդից վերցված քսուքի միջոցով 10 րոպեում հաստատում կամ ժխտում են վարակի առկայությունը: Յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է թեստ հանձնել, սակայն չունի նախարարության ցուցումը, կարող է փարատել կասկածները՝ վճարելով 25000 դրամ: Կիրառվող թեստերին հավանություն են տվել նաև ՀՀ առողջապահության նախարարությունից և ՀՀ կառավարությունից:

«Յուրաքանչյուր քաղաքացի կարող է զանգահարել 060-59-21-00 հեռախոսահամարին և ժամ գրանցել ստուգման համար: Զանգերի կենտրոնը, ճշտելով գրանցվողի գանգատները, շփումները և այլ երկրներ կատարած այցերը, հուշում է, թե որ մուտքով պետք է մտնի կենտրոն։ Առաջնային ֆիլտրը կատարվում է նախասրահում, որտեղ կատարվում է այցելուների ջերմաչափում, տրամադրվում են դիմակներ և գնահատվում յուրաքանչյուրի կարգավիճակը։ Վարակի առկայության ռիսկի դեպքում այցելուն կենտրոն է մտնում առանձնացված մուտքով և սպասարկվում մեկուսարանում»,- ասաց խոսնակը։

Հարցին, թե քանի մարդ է հասցրել օգտվել վճարովի ծառայությունից՝ խոսնակը չասաց, սակայն նշեց, որ նրանց թիվը փոքր չէ:

«Թեստերի առաջին խմբաքանակն ավարտվել է, հիմա սպասում ենք նոր խմբաքանակի, որը առաջիկա շաբաթում արդեն հասանելի կլինի: Ցանկացողների քանակը բավական մեծ է, արդեն նախնական գրանցումներ ունենք հաջորդ շաբաթվա համար»,- նշեց նա:

Խոսնակի տեղեկացմամբ՝ գրանցումները կատարվում են այնպես, որ նույն ժամանակահատվածում սպասարկվեն 50%-ով պակաս այցելուներ՝ յուրաքանչյուրի համար կրկնակի մեծացնելով (4,5 մետր) նախատեսվող կենսական տարածությունը։ Բուժանձնակազմն էլ պարբերաբար անցնում է գրիպի տեսակների թեստավորում, որից հետո միայն ստանում հաճախորդին սպասարկելու թույլտվություն։ Իսկ Կենտրոնի տարածքները ախտահանվում են օրական 5 անգամ։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular