ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են դրդել վեհափառին կարծիք հայտնելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարծիք կա, թե եկեղեցու վրա հերթական գրոհը նախերգանք ունի։ Սուրբ Հարության տոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում կատարում է արդարների մասին երկու գրառում Աստվածաշնչից մեջբերումներով։ Դրանից հետո բանտերով քաղաքականություն վերադարձողի մասին է խոսում վեհափառը։ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ 2-րդ նախագահի խափանման միջոցը փոխելու մասին կարծիքի և ԱԱԾ-ի՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդին մեղադրանքի առաջադրման շուրջ հանրային քննարկումների մեծ մասն ընթանում են սև-սպիտակի կաղապարով, վրեժխնդրության խթանումներով։ Ի՞նչ պետք է անել այս վտանգավոր առճակատումը մարելու համար։ Եվ ինչո՞ւ են դրդել վեհափառին կարծիք հայտնելու։ Աշխարհիկացումը (սեկուլյարիզացիա) ուղեկցել է գրեթե բոլոր հեղափոխություններին։ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդականն այս հարցում միասնական, գաղափարահեն մոտեցում չունեցավ, չհաշված «Նոր Հայաստան-նոր կաթողիկոս» շարժումը, որը կաթողիկոսին ասոցիացնում էր մերժվածների հետ, մեղադրում խորհրդային գործակալության մեջ։ Այդ շարժումը մարեց 2018-ի ամռանը, բայց եկեղեցու նկատմամբ հանրային վերաբերմունքը չփոխվեց։ Չփոխվեց նաև կղերի վերաբերմունքը պետության, քաղաքակրթական արժեքների նկատմամբ։ Կղերն անհաղորդ է հասարակական բազմաթիվ խնդիրների, ինչպես խորհրդային բռնազավթման տարիներին։ Սա հաշվի առնելով, պետք չէ վրդովվել, այլ հիանալ, որ կաթողիկոսը հաղորդ է ինչ-որ աշխարհիկ խնդրի, թեկուզ դա վերաբերի նախկին նախագահի խափանման միջոցին։ Կարճ ասած՝ քաղաքական և հոգևոր իշխանությունները պարտավոր են հարգել միմյանց արժեքները։ Վարչապետը Զատկի օրը պարտավոր է ոչ թե Ֆեյսբուքի գրառումներով, այլ հատուկ ուղերձով շնորհավորել ժողովրդին, որի մեծ մասը քրիստոնյա է։ Քաղաքական գործիչը պարտավոր է ըմբռնել, որ կաթողիկոսի և, ընդհանրապես, եկեղեցու օծյալ ներկայացուցչի հանդեպ իր անզգույշ արտահայտությունն անուղղակի տարածվում է եկեղեցու և քրիստոնեության վրա, որը մեր գոյության սյուներից է եղել դարերով։ Կղերը պարտավոր է հաղորդ լինել ոչ միայն 2-րդ նախագահի առողջությանը, այլև առաջնորդվել քրիոստոնեական հավատով, սիրել ժողովրդին, մարդուն, վարել ժուժկալ, ապաշխարիկ կյանք, վաճառել բենթլիներն ու բաժանել կարիքավորերին, արժանանալ ժողովրդի սիրուն ու հարգանքին։ Ողջամիտ մոտեցումը պարտադրում է միավորել բոլոր կարող ուժերը։ Հոգևորն և աշխարհիկը չպետք է առճակատվեն, այլ ձեռք-ձեռքի պաշտպանեն Հայաստանի անկախությունը, Հայաստանը դարձնեն ազատ-քաղաքակիրթ աշխարհի ներդաշնակ երկիրը։ Կա նաև թարսական տեսակետ։ Անվիճելի է, որ 2-րդ նախագահն ազատության մեջ կկորցնի քաղաքական կշիռը, նրան քչերն ուշադրություն կդարձնեն։ Եվ եթե պետության և եկեղեցու միջև առճակատում չկա, ապա ենթադրելի է, որ վեհափառին դրդել են կարծիք հայտնելու, որ չեզոքացնեն 2-րդի քաղաքական ազդեցությունը։ Թաթուլ Մկրտչյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular