ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թոփ 7 պատճառներ, որոնցից ելնելով՝ ԱՄՆ-ի դեսպանատունը կարող է մերժել Ձեր վիզայի հայտը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Պատրաստվում եք վիզայի հայտ ներկայացնել ԱՄՆ-ի դեսպանատուն, բայց վախենում եք, որ Ձեզ կմերժե՞ն։ Պետք չէ անհանգստանալ, քանի որ BlogNews-ը Ձեզ համար հավաքել է վիզայի հայտի մերժման ամենատարածված 7 պատճառները։ Կարդացեք և ոչ մի դեպքում թույլ մի՛ տվեք նույն սխալները։

Երբ Ձեր հայտը մերժվել է

Իրականում կան հազարավոր պատճառներ, որոնցից ելնելով՝ դեսպանատունը կարող է մերժել վիզայի Ձեր հայտը։ Իսկ մերժելուց հետո Ձեզ ոչ ոք չի ասի, թե ինչ պատճառով է Ձեր հայտը մերժվել։ Բայց եթե նույնիսկ Ձեզ մերժել են, դա չի նշանակում, որ դուք այլևս երբեք չեք կարող գնալ ԱՄՆ։ Դուք մշտապես կարող եք ևս մեկ անգամ դիմել՝ առավել լավ պատրաստելով Ձեր հայտը, սակայն ավելի լավ է միանգամից պատրաստված գնալ, քան թե մերժվել և փորձել լուծել այդ խնդիրը։ Այդ իսկ պատճառով Ձեզ ենք ներկայացնում վիզայի հայտի մերժման ամենատարածված պատճառները։

1. Սահմանափակ կապեր հայրենիքի հետ

Դեսպանատան աշխատակցի պարտականությունների մեջ է մտնում Ձեր և Ձեր հայրենիքի միջև եղած կապերը բացահայտելը, այն է՝ իմանալ արդյոք հայրենի երկրում Դուք ունեցվածք, աշխատանք և հարազատներ ունեք, թե ոչ։ Այս պատճառը հատկապես ազդեցիկ է երիտասարդների համար, ովքեր չունեն երեխաներ, անշարժ գույք, բարձր վարձատրվող աշխատանք և այլն։

2. Քիչ ճամփորդություններ արտերկիր

Վիզայի հայտի մերժումը կարող է կապված լինել վիզային պատմության սակավության կամ ընդհանրապես բացակայության պատճառով։ Բացի այդ՝ ուշադրություն է դարձվում նաև այն երկրների ցանկին, որոնք Դուք այցելել եք։ Նախապատվություն է տրվում Եվրոպական երկրներին, քանի որ քչերն են ցանկանում արտագաղթել Եգիպտոս, Թուրքիա կամ Վրաստան։ Կարևոր է նաև մեկնման և ժամանման գրաֆիկները չխախտելը և վիզայով նախատեսված ժամանակից երկար չմնալը արտերկրում։

3. Կասկածելի հրավեր

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ շատ մարդիկ ցանկանում են ամուսնանալ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող մարդու հետ, որպեսզի իրենք նույնպես միանգամից քաղաքացի դառնան։ Այդ իսկ պատճառով, եթե Դուք մեկնում եք հանդիպելու Ձեր երկրորդ կեսին, դեսպանատան աշխատակիցը կարող է դա կասկածելի համարել։ Բացի այդ՝ կասկածելի են աղքատիկ անգլերենով գրված կամ սև ցուցակում գտնվող նոտարի կողմից հաստատված հրավերները։

4. Ոչ համոզիչ պատճառաբանում այցելության նպատակի վերաբերյալ և հուզվածություն

Երբ հարցազրույցի ժամանակ Ձեզ հարցնում են այցելության նպատակի մասին, ցանկալի է, որ Դուք պատասխանեք վստահ և ստույգ։ Եթե Ձեր նպատակը զբոսաշրջությունն է, ապա պատմեք, թե ինչ քաղաքներ եք ցանկանում այցելել, ինչ տեսարժան վայրեր եք ցանկանում տեսնել, ներկայացրեք ինչ-որ միջոցառումների՝ նախապես գնված տոմսեր և նախապես ծրագրված երթուղի։ Նյարդային վիճակը նույնպես կարող է մերժման պատճառ լինել, այդ իսկ պատճառով Ձեզ մաքսիմալ հանգիստ և հավասարակշռված պահեք։

5. Ծննդաբերություն ԱՄՆ-ում

Եթե Դուք արդեն ծննդաբարել եք ԱՄՆ-ում և այդ ծախսերը չեք հոգացել, ապա Ձեզ միանշանակ կմերժեն։ Կասկածելի է նաև այն, որ Դուք հղի եք հայտը տալու ժամանակ, սակայն թաքցնում եք այցի իրական նպատակը։ ԱՄՆ-ն դեմ չէ, որ Դուք այնտեղ երեխա ունենաք, սակայն պարտադիր է հոգալ բոլոր ծախսերը և չթաքցնել այցելության նպատակը։

6. Ֆինանսական միջոցների սակավություն

Եթե Դուք մեկնում եք ԱՄՆ բուժվելու նպատակով, ապա պետք է անպայման ներկայացնել փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ Դուք կարող եք վճարել այդ բուժման համար։ Նույնը պետք է անել նաև ուսանողների համար։ Եթե Դուք մեկնում եք սովորելու, ապա պետք է փաստերով ապացուցեք, որ կարող եք վճարել Ձեր ուսման վարձը։ Իսկ ընդհանրապես, ցածր եկամուտները կասկածի տեղիք կտան, և դեսպանատունը կմտածի, որ Դուք գնում եք անլեգալ աշխատելու և Ձեր ֆինանսական վիճակը բարելավելու համար կամ ավելի վատ՝ ևս մեկ ծախս դառնաք այնտեղի բարեխիղճ հարկատուների համար։

7. Զանազան խախտումներ

Եթե նախկինում այցելել եք ԱՄՆ և ինչ-որ օրենքներ եք խախտել, ապա մեծ է հավանականություն, որ Ձեր վիզայի հայտը կմերժեն։ Այդ իսկ պատճառով պետք է լավ ծանոթանալ օրենքներին մինչ ԱՄՆ մեկնելը։ Եթե Դուք վիզայով նախատեսված ժամանակից 0.5-1 տարի ավել եք մնացել ԱՄՆ-ում, ապա Ձեզ չեն թողնի վիզայի հայտ ներկայացնել 3 տարի շարունակ, իսկ եթե ավել մնալու ժամկետը գերազանցում է 1 տարին, ապա Դուք չեք կարողանա վիզա ստանալ 10 տարի շարունակ։ Այդ իսկ պատճառով լավ մտածեք ԱՄՆ-ում օրենք խախտելուց առաջ։

Խուսափեք այս սխալներից, և մեծ է հավանականությունը, որ վիզայի համար Ձեր հաջորդ հայտը դրական արդյունքեր կունենա, և Դուք վերջապես կկարողանաք մեկնել ԱՄՆ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular