ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դրսում պարզ է երևում Հայաստանի իշխանության վախկոտ քայլերը, որոնք բավականին զավեշտալի են. Աննա Աբրահամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսն իր մասշտաբներով համեմատվում է ոչ թե յոթ-ութ տարին կրկնվող վիրուսների հատ, այլ շատ ավելի լուրջ վիրուս է այն, որն ամենալուրջ բացիլներից մեկն է։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է միջազգայնագետ Աննա Աբրահամյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի աշխարհաքաղաքական նշանակությանը՝ Աննա Աբրահամյանն ասել է. «Մենք տարիներ անց կլսենք՝ իրականում ինչու՞ և ինչպե՞ս ստեղծվեց կորոնավիրուսը: Համամիտ եմ այն տեսակետի հետ, որ սա հարյուր տարին մեկ մարդկությանը նետված մարտահրավեր է»:

Աննա Աբրահամյանը համակարծիք է ԱՀԿ-ի կոչի հետ, որով ասվում էր, որ աշխարհում այս համավարակի օրերին պետք է դադարեցվեն պատերազմները․ «Հայաստանում, ցավոք սրտի, նոր են ծանոթանում միջազգային տենդեցներին։ Լեգիտիմ է այն հարցը, որ թվային տեխնոլոգիական դաշտում հայտնված հարուստ միջազգային կազմակերպությունները ՄԱԿ-ի ու մի շարք միջազգային իրավունքով սահմանաված կառույցների շրջանակից դուրս փորձում են ուղղորդել պատվաստումները»։

Հարցին՝ ի՞նչ ենթատքեստ ունի այս ամենում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև «նավթային պատերազմի» դադարեցման շուրջ համաձայնությունը, որն ԱՄՆ-ի նախագահը որակեց հրաշալի գործարք՝ Աննա Աբրահամյանը պատասխանել է․ «Նավթի գնի հետ կապված պետք է մի քիչ սպասել, որպեսզի հասկանանք՝ ինչ գլխագին է կողմերից յուրաքանչյուրը վճարել այս գործարքի համար»։

Դիտարկմանը՝ կորոնավիրուսից հետո աշխարհն ու իրավիճակն ինչպիսին կլինի, Աննա Աբրահամյանը նշել է․ «ՄԱԿ-ի մշտական անդամ-երկրները պատրաստակամ են գոնե սեպտեմբերին հանդիպել ու կայացնել քաղաքական, տնտեսական դերերի վերաբաշխման քարտեզ։ Ես գտնում եմ, որ մեզ սպասվում է դրական տեղաշարժ»։

Աննա Աբարհամյանը նաև զգուշացնում է, որ աշխարհաքաղաքական տարբեր իրավիճակներում մենք պետք է պատրաստ լինենք թե՛ դրականի, թե՛ բացասականի։

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ Աննա Աբրահամյանը նշել է․ «Ես սկսել եմ բավականին քննադատել Հայաստանի իշխանություններին, որովհետև այս իշխանությունը ոչնչացնում է քաղաքական բանավեճը։ Ձեզ վստահեցնում եմ՝ դրսում շատ ավելի պարզ է երևում Հայաստանի իշխանության վախկոտ քայլերը, որոնք բավականին զավեշտալի են»։

Աննա Աբարահամյանը վստահեցնում է՝ եվրոպացին հիմար ժպիտով արարած չէ, որին հնարավոր է մոլորեցնել։

Միջազգայնագետի դիտարկմամբ՝ Եվրոպան այնպես չէ, որ ողջունում է Հայաստանի բոլոր քայլերը․ «Սկզբում ողջունում էին, հետո այն փոխարինվեց քաղաքավարի լռության, հետո էլ՝ զգոնության»։

Ըստ Աննա Աբրահամյանի՝ Եվրամիութենական կառույցները Հայաստանին հավասարը հավասարի պես չեն ընդունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular