ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առաջին գծում» նաև ոստիկաններն են. նրանք նույնպես վտանգում են իրենց առողջությունը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է. «Համաճարակի այս օրերին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում առանձնահատուկ ջերմությամբ և երախտագիտությամբ են արտահայտվում բուժաշխատողների հասցեին: Եվ դա լիովին արդարացված է: Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ «առաջին գծում» աշխատող այլ ոլորտների ներկայացուցիչներ ևս կան, որոնք գուցե ոչ բժիշկների չափ, սակայն դարձյալ վտանգում են իրենց առողջությունը: Նրանց թվում են նաև ոստիկանները, որոնք այս օրերին ապահովում են անվտանգությունն ու արտակարգ դրության ռեժիմի պահանջների կատարումը: «Փաստ» թերթի տեղեկություններով, դեռևս մեկ ամիս առաջ, երբ հայտարարվեց արտակարգ դրություն, ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոստիկանապետ Արման Սարգսյանն առանձնահատուկ շեշտել է ոստիկանների՝ քաղաքացիների հետ շփման մշակույթի հարցը: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեր լրագրողները Երևանի փողոցներում և Երևան մտնող «պոստերի» մոտ փորձել են մեր քաղաքացիներից ճշտել, թե ինչ խնդիրներ կան այս առումով: Ուշագրավ է, որ մշտապես ոստիկանությունից դժգոհելու սովորություն ունեցող մեր հասարակության զգալի մասը, ավելի ստույգ՝ մեր զրուցակիցների գերակշիռ մեծամասնությունը հատկապես ընդգծում էր ոստիկանների բարեկիրթ վերաբերմունքի մասին: Մեր լրագրողներն էլ մի քանի անգամ ականատես եղան, որ նույնիսկ այն դեպքում, երբ որևէ քաղաքացի ագրեսիվ պահվածք էր ցուցաբերում օրենքի սահմաններում տուգանվելու կամ տուն վերադառնալու կոչի պատճառով, ոստիկանները պահպանում էին սառնասրտությունն ու քաղաքավարությունը: Սա կարևորվում է հատկապես այն տեսակետից, որ այս օրերին, երբ շատերի նյարդերն են պրկված, ոստիկանների զսպվածությունը մեծ նշանակություն է ստանում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/04/14/1152334/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular