ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք տեսնում ենք ՀՀՇ-ի իղձերի իրականացումը․ Վիկտոր Սողոմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 17-ից ի վեր, դատարանը, որ պետք է քններ Հայաստանի եւ Արցախի նախկին 4 վարչապետերի երաշխավորությամբ նախագահ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը, չի քննարկում, որովհետեւ դատավորը չկա։ Այս մասին «5-րդ ալիք» ՀԸ Ագնեսա Խամոյանի հեղինակային «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։  Նա հիշեցրել է, որ վերջին օրերին մամուլում շրջանառվեց, որ դատավորը ոչ հրատապ վիրահատության է ենթարկվել, եւ, ըստ նրա, ստացվել է այնպես, որ փաստաբանները դիմել են տարբեր ատյաններ, ասելով, որ եթե դատավորը չի կարող, հրատապ հարց է, մարդու ազատության վերաբերյալ խնդիր է, եւ թող ուրիշ դատավոր քննի միջնորդությունը, պատասխանել են, որ դատավորը գործունակ է։

«Պատկերը հետեւյալն է․ կալանքը ապօրինի է, արհեստական ձգձգվում է դատավարությունը, հիշում եք, որ դեկտեմբերին դատավորը գնաց արձակուրդ, երբ նախագահին անազատության մեջ թողնելով։ Աբսուրդ է, որ գործով 800 վկաների ցուցմունքները, որոնք նախագահին չեն առնչվում, փոխելու ցանկություն կունենա ինչ-որ մեկը, որ նա պետական պահպանության տակ է, նախագահին մշտապես ուղեկցում են ԱԱԾ սպաներ եւ նա չի կարող տեղաշարժվել այնպես, որ ոչ ոք չիմանա, երկրի սահմանները փակ են, հետեւաբար նա չի կարող թաքնվել։ Տեղի են ունենում լկտի խախտումներ, որոնք հարիր չեն ոչ միայն քաղաքական դեմքերին, այլեւ մարդուն ընդհանրապես։ Այս ամենով հատեցինք մի գիծ, որից այն կողմ պետք է ամրագրենք՝ լռությունը համաձայնության նշան է։ Ես հուսով եմ, որ քաղաքական դասի ներկայացուցիչները, իրավապաշտպանները էլ չեն կարող ասել՝  սպասենք,  տեսնենք ինչ է լինում։ Այս դեպքում լռությունը համաձայնության նշան է, այս դեպքում՝ նաեւ մեղսակցության։ Մենք տեսել ենք հեռախոսային արդարադատությունը, թե «կալանքը ուզես-չուզես պետք է տաս»։ Հիմա էլ դատավորին ասել են՝ գնա վիրահատության, ինչ ուզում ես արա, ձգձգիր։ Թե չէ ինչպես եւ ինչի հիման վրա նա պետք է մերժի Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Անուշավան Դանիելյանի երաշխավորությունը։ Մենք տեսնում ենք ՀՀՇ-ի իղձերի իրականացումը։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքական բանտարկյալ լինելու փաստի վրա մի մեծ կնիք է դրվում՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ», ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular