ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում «գոլդ» համարանիշերով մեքենաներ են թալանվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում ապրիլի 10-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

 

Այդ օրը ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ Հրաչյա Ավետյանը և հայտնել, որ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում կայանած իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են: Նույն օրը ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Եղբայրության փողոցի բնակիչ Հայկ Հովհաննիսյանը և հայտնել, որ ապրիլի 9-ի ժամը 18-ից մինչև ապրիլի 10-ի ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են շենքի բակում կայանված իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի համարանիշները: Ըստ աղբյուրի՝ Հ. Ավետյանը բաժնի վարիչ է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում, իսկ  Հ. Հովհաննիսյանը  «Մասիս» ԲԿ-ի տնօրենն է: Ապրիլի 10-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել անհատ ձեռներեց Ժասմենա Հովսեփյանը և հայտնել, որ գիշերը գողացել են  Կոմիտասի պողոտայի 52 շենքի մոտ կայանած իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները: Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել նաև «Տպարան էյէմ» ՍՊԸ-ի տօրեն Լիլիթ Գրիգորյանը և հայտնել, որ 1 օր առաջ  տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իր բնակության վայրի՝ Ա. Հովհաննիսյան փողոցում կայանած իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները: Նույն օրը  Շենգավիթի բաժին է դիմել Մանանդյան փողոցի բնակիչ Գոհար Սարգսյանը և հայտնել, որ 1 օր առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշները: Ապրիլի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արմեն Մելքոնյանը և հայտնել, որ 1 օր առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ քանդելու միջոցով, Խորենացու փողոցի թիվ 48 շենքի դիմաց կայանած իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են համարանիշները: Այդ  փաստերով նյութեր են նախապատրաստվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular