ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանավանում 40-ամյա տղամարդը ծեծել է կնոջն ու 4 միլիոն դրամից ավելի փող հափշտակել (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 14-ին Ստեփանավանում ավազակային հարձակում էր կատարվել։ Տուժողը 42-ամյա կին էր։ Եկեղեցու փողոցի նրա տուն դիմակավորված տղամարդ էր մտել, հարձակվել տանտիրուհու վրա, ձեռքերով հարվածներ հասցրել նրա դեմքին ու հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 4 միլիոն 200 հազար դրամից ավելի գումար։ Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվեց, որ տուժողի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։ Ստեփանավանի ոստիկանները ծանր հանցագործությունը բացահայտելու նպատակով հետախուզական տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին։ Հետևողական աշխատանքին միացան նաև մարզային ոստիկանության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները։ Իրավապահների համատեղ աշխատանքը ապրիլի 10-ին արդյունք տվեց։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ ավազակությունը կատարել է Ստեփանավանում բնակվող 40-ամյա մի տղամարդ։ Նա կնոջը ծեծելուց և փողերը հափշտակելուց  հետո իր «Ժիգուլիով» ուղևորվել էր Երևան և 800 հազար դրամը գերազանցող պարտքը վերադարձրել։ Ձեռք բերված փաստական տվյալների հիմնավորմանը հաջորդեց կասկածյալի հայտնաբերումը։ Քրեական հետախույզները 40-ամյա տղամարդուն Ստեփանավանի Բաղրամյան փողոցից բերման ենթարկեցին բաժին, ապա ներկայացրին քննչական մարմնին։ Նա ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular