ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աջակցությունը փայտ և աթար վառողների համար է. օգտատերերը նեղն են գցել իշխանական պատգամավորին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր կառավարությունը որոշում կայացրեց վճարել այն բնակիչների կոմունալների 50%-ը, ովքեր փետրվարին օգտագործել են 10 000 դրամից քիչ գազ և 5 000 դրամից քիչ էլեկտրաէներգիա: Թեև իշխանությունը փորձում է ամպագորգոռ հայտարարություններով ներկայացնել իր քայլը, սակայն սոցցանցերում արված գրառումներից դատելով՝ մարդիկ կրկին դժգոհ են իշխանության կայացրած ևս մեկ «հրաշալի» որոշումից: Իշխանության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին զարմացած են, թե ինչպես կարող են մարդկանց «հոգսը թեթևացնելուն» միտված ծրագրից բողոքել:

 

Ուշագրավ է, հատկապես, ԱԺ իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը այս կապակցությամբ. «ՀՀ գյուղաբնակ և քաղաքաբնակ հարյուր հազարավոր քաղաքացիներ ձմռանը ոչ թե գազ կամ էլեկտրաէներգիա են օգտագործում, այլ փայտ և աթար, և այս մարդիկ, այո՛, օգտագործում են 10 հզ դրամից քիչ գազ և 5 հզ. դրամից քիչ էլեկտրաէներգիա։ Բացի այդ, այս քաղաքացիների զգալի մասը սոցիալապես խոցելի խմբերում է և նրանց համար 5 կամ 7 հազար դրամի աջակցությունը ևս կարևոր է։

Ահա թե որտեղից է առաջացել աջակցության 11-րդ ծրագրի 220,000 շահառուների թիվը, իսկ այդ ընտանիքներում ապրում է մինչև 600000 մարդ»,- գրել է նա։

Նկատենք, որ իշխանական պատգամավորը հայտնվել է զավեշտալի իրավիճակում. գրառման մեկնաբանություններում քաղաքացիները բազմաթիվ հարցադրումներ են արել, որոնք իհարկե, Պապոյանը փորձել է շրջանցել: Գրառումներում կարմիր թելով անցնում է այն գիծը, որ նախ փետրվարը ձմռան ցուրտ ամիսներից մեկն է և հետո հազվադեպ բնակիչներ կլինեն, որոնք այդքան քիչ գազ ու էլեկտրաէներգիա օգտագործած կլինեն, էլ չենք խոսում բազմանդամ ընտանիքների մասին:

Այսպիսով, կարող ենք ասել՝ այսօր 7500 դրամով որևէ ընտանիքի հոգս չեք թեթևացնի: 

Ստորև ներկայացնում ենք Գևորգ Պապոյանի գրառման տակ արված մեկնաբանություններից մի քանիսը:

  
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular