ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս օրերին նվիրված գումարները հետ կհոսեն նույն քսակները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դրությունը երկարացվեց 30 օրով՝ մինչև մայիսի 14-ը։ Տնտեսության որոշ ճյուղերի որոշ ձեռնարկությունների համար հանվեցին սահմանափակումները։ Ուժը կորցրած ճանաչվեց ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված դրույթը։ Մինչև 10 հազար դրամի գազ և մինչև 5 հազար դրամի էլէներգիա սպառած բնակիչները կստանան 50 տոկոս փոխհատուցում։ ԶԼՄ-ների նկատմամբ արգելքի վերացմամբ՝ վերահաստատվեց, որ կառավարությունը նվիրված է ժողովրդավարական արժեքներին, հավատարիմ է միջազգային հանրությանը տված խոստումներին։ Մամուլի, խոսքի ազատությունը թույլ կտա խիստ քննադատել իշխանություններին, վեր հանելով բացթողումները։ Այսօր ընդունած որոշման մեջ Կառավարությունը չի ներկայացրել գործող սահմանափակումները մասնակի վերանայելու հիմքերը։ Պարզ չի, թե ինչպես են որոշել, թե որ արտադրություններն ազատեն, որոնք պահեն կարանտինում։ Ինչու՞ են սահմանափակամների թուլացումներն անհավասարաչափ կիրառում։ Միգուցե պանդեմիայի դեմ պայքարի՝ ռիսկերին առնչվող հատվածը ռազմական գաղտնի՞ք է։ Այսօր ընդունված 11-րդ միջոցառումը գազի և էլէներգիայի վերաբերյալ չի ապահովում արդարության և հավասարության նորմերը։ Ըստ վարչապետի՝ «հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում շուրջ 222 հազար բաժանորդ կստանան մինչև 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի եւ էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով»: Ինչպե՞ս է պարզվել, թե մինչև 10 հազար դրամի գազ և մինչև 5 հազար դրամի հոսանք սպառած բաժանորդներից քանիսն են սոցիալապես անապահով և աջակցության կարոտ։ «Գազպրոմի»-ՀԷՑ-ի-կառավարության այս ցույցը շնորհակալության է արժանի։ Սակայն նախորդ տարիների փորձը հուշում է, որ նրանց շռայլությունը փոխհատուցվում է։ Ենթադրելի է, որ կբարձրանան գազի և հոսանքի գները, կամ մասնագետների փորձված հնարքներով՝ բաժանորդների հաշվիչները կսկսեն արագ պտտվել, և այս օրերին նվիրված գումարները որոշ ժամանակ անց կհոսեն նույն քսակները։ Պանդեմիայի դեմ պայքարում արդեն շաբաթից ավելի է, որ հնարավոր չի լինում կատարել վարչապետի առաջադրած խնդիրը. oրական 1000 մարդու չեն թեստավորում։ Չնայած թեստային 60 հազարանոց սպառազինությանը, հակագրոհի փորձ չի արվում, պանդեմիայի դեմ պայքարը չի աշխուժանում։ Չկա նորություն բուն հիվանդության բուժման պրակտիկայում։ Օրինակ՝ ապաքինվողների մասին ամենօրյա թարմացվող վիճակագրությունից զատ, կարելի էր նաև տեղեկացնել հանրությանը, թե ինչպես է հաջողվել բուժել ծանր հիվանդին, ինչ մեթոդով, ինչ դեղամիջոցներով։Այսպիսի լուրը հաղթական լավատեսություն կներշնչեր և կմեղմեր կառավարական միջոցառումների նկատմամբ հնարավոր դժգոհությունները։ Թաթուլ Մկրտչյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular