ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Ալեքսանյանը կորոնավիրուսի հիմնական հարուցիցչն է. Աղասի Ենոքյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՈՒՑԻՉՆ Է

Այսօրվանից թուլացվում են արտակարգ դրության պահանջները եւ տնտեսության մի շարք ճյուղեր կսկսեն աշխատել։ Սեզոնային բնույթի հետ կապված գյուղատնտեսական աշխատանքներին վերադառնալը հրատապ է այժմ։
Սակայն մեկ շաբաթից կսկսեն գործել նաեւ տեքստիլ եւ հագուստի արտադրության հիմնարկները, եւ այս որոշումը զարմանք է հարուցում։ Այս արտադրամասերում, փոքր տարածքներով մեծաթիվ մարդիկ են աշխատում, ինչը շատ մեծ ռիսկ է ստեղծում վարակի տարածման համար։ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում հայտարարեց, թե պետք է այս արտադրությունների կազմակերպիչների հետ աշխատանք տանել, որ նրանք ստեղծեն համապատասխան պայմաններ, սակայն բնական է ենթադրել, որ նման գործողությունների արժեքը խիստ ցածր կլինի, մանավանդ՝ գործող առողջապահության նախարարն էլ է խոստովանել, որ արդեն կորոնավիրուսի տարածումն անկառավարելի է։
Այս համաճարակի պայմաններում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը գնում նման ռիսկի։ Կա երկու գործոն, որոնք նրան ստիպում են անտեսել առողջապահական գործոնները հօգուտ թեթեւարդյունաբերականի։ Առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն կարողանում կարանտինի պայմաններում վերցնել բնակչության նվազագույն կենսապահովման խնդիրի պատասխանատվությունը եւ այս բիզնեսների աշխատելու պարագայում նրանք զգալիորեն ազատ կշնչեն, թեեւ այն քաղաքացիների կենսապահովման պատասխանատվությունը, ովքեր կարուձեւ չգիտեն, դեռեւս նրանց վրա է մնալու։ Երկրոդ հանգամաքն այն է, որ վարչապետի սիրելի օլգարխը չի կարող երկարատեւ կարանտին պահպանել եւ ժամանակն է, որ նա շարունակի փող աշխատել՝ իսկ նա փող է աշխատում ոչ միայն իր համար։
Պաշտոնյաները՝ Նիկոլ Փաշինյանը, խոստովանում են, որ կորոնավիրուսի առաջին ալիքի հիմնական պատճառը Սամվել Ալեքսանյանի արտադրամասն էր, որտեղ իշխանությունները չկարողացան հաստատել անհրաժեշտ հսկողություն։ Այժմ նրանք պատրաստ են անսալ Սամվել Ալեքսանյանին խնդրանքին (հորդորի՞ն, պահանջի՞ն, ուլիտիմատումի՞ն) եւ պայմաններ ստեղծել նրա բիզնեսի շարունակականության, եւ ըստ այդմ՝ համաճարակի երկրորդ ալիքի համար։
Երբ ասում են օլիգարխիա, դասական սահմանումն ի նկատի ունի ոչ թե այն մարդկանց, ով շատ փող ունեն, այլ նրանց, ովքեր այդ փողի շնորհիվ կարողանում է քաղաքականության վրա ազդել։ Գաղտնիք չէ, որ Սամվել Ալեքսանյանը դեռեւս Քոչարյանի ժամանակներից վերահսկում է Հայաստանում սոցիալական վիճակը, քանի որ ինքն է սահմանում սպառողական ապրանքների գները։ Դեռեւս Քոչարյանի ժամանակներից նա ունի լուրջ արտաքին քաղաքական դերակատարում, քանի որ կարողանում է իր ապրանքները բերել Թուրքիայից, Ռուսաստանից, Չինաստանից եւ այլ թեժ կետերից։ Նա նաեւ ֆեյքերի ֆաբրիկայի ֆաբրիկանտն է, այսինքն տիրություն է անում լրատվական եւ քարոզչական քաղաքականությունը։ Այժմ պարզվում է, որ իրականում հենց նա էլ վերահսկում է Հայաստանի եւ տնտեսական, եւ առողջապահական վիճակը։
Փաստորեն, Սամվել Ալեքսանյանը Հայաստանի տնօրենն է։ Հարցը հետեւյալն է՝ մեր ինչի՞ն են պետք թանկ արժեցող, բարձր աշխատավարձներ ստացող Ազգային Ժողովը, նախագահը, կառավարությունը, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե բոլոր հարաբերություններն ըստ էության կառավարում է ՀՀ Դիրեկտոր Սամվել Ալեքսանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular