ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօ՞ր կլինի, թե՞ Սերժ Սարգսյանը կձգի մինչև վերջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այսօր աշխատանքային շաբաթվա վերջին օրն է, իսկ հաջորդ շաբաթվա մեկնարկին լրանում է կառավարության ձևավորման ժամկետը, և երկուշաբթի օրը պետք է հայտնի լինի Հայաստանի նոր կառավարության վերջնական կազմը:

Խնդիրն այն է, որ նոր կառավարության կազմում մնացել է երկու նշանակում, բայց ինչպիսի երկու նշանակում: Պետք է պարզ լինի, թե արդյոք Սերժ Սարգսյանը փոխելո՞ւ է արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին: Դատելով տարբեր հայտարարություններից, որ անում են ՀՀԿ-ականները, երկու նախարարություններից առնվազն մեկում ինչ-որ փոփոխություն, այնուհանդերձ, լինելու է: Սակայն հարցը դեռևս շարունակում է մնալ բաց:

Այսօ՞ր կլինեն նշանակումները, թե՞ ոչ՝ Սերժ Սարգսյանը կորոշի ամենավերջին պահին ներկայացնել իր որոշումը: Հստակ է այն, որ երկու այդ նախարարությունների հարցը ձգելով, ըստ էության, մինչև վերջ՝ Սարգսյանն այդպիսով փորձեց ակնհայտորեն ընդգծել այն, որ իրադարձությունների ընթացքը լիովին իր վերահսկողության տակ է, և առանցքային հարցերում իշխանությունը շարունակում է մնալ իր ձեռքում: Իսկ առանցքային հարցերը հենց արտաքին քաղաքականության և պաշտպանական բնագավառների տիրույթում են:

Սրանով Սերժ Սարգսյանն ինչ-որ իմաստով ընդգծում է նաև, որ Կարեն Կարապետյանին դիտարկում է որպես մենեջեր, որը ոչ թե քաղաքական, այլ մենեջերական պատասխանատվություն է կրում՝առնվազն այս շրջանում: Սակայն սրանից բացի՝ Սերժ Սարգսյանն, իհարկե, հավատարիմ է նաև իր գործելաոճի այն առանձնահատկությանը, երբ որևէ գործընթաց երբեք չի բացում մինչև վերջ, և սա առաջին հերթին ոչ թե հանրության համար, քանի որ հասարակությունը խոշոր հաշվով նրանից որևէ սպասելիք չունի, այլ Հանրապետական կուսակցության:

Սարգսյանը գործնականում իր նախագահության ողջ ընթացքում մարտավարական գծի է վերածել Հանրապետականին որևէ գործընթացում մինչև վերջին պահը լարվածության մեջ պահելու մոտեցումը: Այս դեպքում խնդիրը այն չէ, որ կուսակցությունում խիստ անհանգստանում են, թե ով է լինելու արտաքին գործերի նախարարը կամ պաշտպանության նախարարը: Առանցքայինն այս դեպքում այն է, որ հենց այս պաշտոնների հանդեպ վերաբերմունքից է ամբողջանալու այն, ինչ կա Սերժ Սարգսյանի մտքում կառավարության փոփոխության և ներիշխանական գործընթացների այս վերադասավորումներում:

Այդ երկու պաշտոններն են, որոնք հնարավորինս կամբողջացնեն փոփոխությունների պատկերը և կուրվագծեն հնարավոր վեկտորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular