ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրբ Գայանե վանքում կայացել է Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավագ Շաբաթ օրը երեկոյան, ապրիլի 11-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ս. Գայանե վանքում մասնակցել է Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագին:

 Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

 Ինչպես տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջից, նախքան Ս. Պատարագը կատարվել է Ճաշու երրորդ ժամերգությունը, կարդացվել են սուրբգրային տարբեր ընթերցվածքներ, այնուհետև Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցել են Դանիել մարգարեի թուղթը:

 «Պատարագին իր քարոզում Վազգեն Սրբազանը, շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին, Մայր Աթոռի միաբանությանը և ողջ հայ ժողովրդին Աստվածորդու հրաշափառ Հարության տոնի առիթով, աղոթք բարձրացրեց առ Բարձրյալ Աստված, որ լուսավոր այս տոնն առատ բարիքներ պարգևի մեր ժողովրդին, երկրին ու Մայր Եկեղեցուն, համավարակի այս դժվարին պայմաններում մարդկանց մեջ զորացնի հավատքն ու հույսը, սերն ու կարեկցանքը։

 «Մեր Փրկչի Հարության Ավետիսը Մայր Աթոռի վանքերի զանգերի ավետաբաշխ ղողանջներով թող տարածվի ընտանիքներից ներս, մխիթարի սգավորներին, բժշկի հիվանդներին, երջանկություն, սեր և խաղաղություն պարգևի ամենքին։ Թեև հանգամանքների բերումով շատերդ չկարողացաք եկեղեցու կանթեղից վառել Ճրագալույցի մոմերը, սակայն ընկրկելու կարիք չկա, տոնական սեղանի շուրջ հավաքված աղոթեցեք և վառեք տան սուրբ անկյունում պահվող մոմերը և թող այդ հոգևոր լույսն ու ջերմությունը, օրվա խորհրդավորությամբ պահի հոգևոր մթնոլորտը, ընտանեկան ջերմ ու տաքուկ միջավայրում։

 Այս օրերին թող մեր տները դառնան մեր աղոթարանները, թող վառվեն հավատքի մոմեր ու խունկ ծխվի և սրտաբուխ աղոթքը երջանկություն, սեր ու խնդություն բերի տաճար դարձած ընտանիքից ներս։

 Հարության ավետիսը թող հասնի մեր հայրենիքի սահմանները պահող հպարտ և քաջարի զինվորներին ու հրամանատարներին, որ եղբայրասիրությամբ ու միաբանությամբ ամրացնեն հայոց հզոր բանակը։

Նվիրական այս տոնը համբերություն, ուժ և կորով թող պարգևի կյանքեր փրկող, մարդկանց առողջացնող, հիվանդների նկատմամբ ծնողական խնամք դրսևորող մեր սիրելի բժիշկներին, ովքեր սահմանապահ հայոց մարտիկների նման թողած տուն ու երեխաներ՝ ապահովում են մեր ժողովրդի ապրելու իրավունքը։ Ցանկանում եմ ասել՝ ձեզ շատ ենք սիրում։

 Աստվածորդու Հարության, մահին հաղթելու տոնը մեր ոստիկաններին, ուժային կառույցների ծառայողներին ամուր կամք ու վստահություն թող շնորհի, որ շարունակեն պահպանել մեր սիրելի Հայաստան աշխարհի անվտանգությունն ու ժողովրդի անդորրը։ Բնության վերազարթոնքն ավետող այս տոնը թող օրհնաբեր դարձնի հայոց սուրբ հողը, զորացնի հողագործին ու ռանչպարին, որ շարունակեն բերք ու բարիքով կերակրել աստվածասեր մեր ժողովրդին։

 Հիսուսի հրաշափառ Հարության ջերմ ու լուսավոր տոնը Հայոց Եկեղեցու համար թող նոր հորիզոններ բացի, խնկաբույր մեր վանքերում ու եկեղեցիներում հնչող անդադրում աղոթքները խաղաղության, սիրո և երջանկության մեջ պահեն մեր սիրելի ժողովրդին ու հայրենիքը», - մաղթեց Վազգեն եպիսկոպոսը՝ հորդորելով ամենքին ժամասացության «Քրիստոս մեռելներից հարություն առավ, մահվամբ մահին հաղթեց և իր հարությամբ մեզ կյանք պարգևեց» ավետիսով շարունակել ապրել բարի և ստեղծարար գործերով, անդադար սիրել միմյանց և հոգատարությամբ և ողորմածությամբ շրջապատել հայրենի երկիրը:

 Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարձրանալով Սուրբ Խորան, Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը:

 Սրբազան արարողությունից հետո հոգևորականներն առաջնորդվեցին Վեհարան, ուր, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նաև Ս. Հարության առաջին Տնօրհնեքի արարողությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular