ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում ԱՄՆ-ից ընդունել իրենց քաղաքացիներին․ Սպիտակ տուն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է վիզային պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում կամ ձգձգում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում իրենց քաղաքացիներին վերադարձնել ԱՄՆ-ից։ Փաստաթղթի տեքստն ուրբաթ տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Պատժամիջոցներ կարող են կիրառվել «այն երկրների նկատմամբ, որոնք չեն ընդունում կամ չարդարացված ձգձգում են իրենց քաղաքացիների կամ հպատակների վերադարձն ԱՄՆ-ից՝ ամերիկացիների համար հանրային առողջության ոլորտում անընդունելի ռիսկեր ստեղծելով», ընդգծվում է հուշագրում:

Փաստաթուղթը ենթադրում է, որ նման երկրների ցանկը պետքարտուղարին պետք է տրամադրի ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը։ Պետդեպարտամենտի ղեկավարն իր հերթին 7-օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի նման երկրների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու մասին:

«Սահմանված պատժամիջոցները կդադարեն գործել միայն այն ժամանակ, երբ ներքին անվտանգության նախարարը պետքարտուղարին տեղեկացնի, որ օտարերկրյա պետությունն առանց անհիմն ձգձգումների վերականգնել է իր քաղաքացիների ընդունումը», - նշվում Է փաստաթղթում:

Հուշագիրն իր գործողությունը կդադարեցնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, «եթե չերկարաձգվի», ասված է տեքստում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular