ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստորեն՝ Հայաստանում էլ տեղ չկա․․․

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համացանցում հայտնված տեսանյութը չի կարող անտարբեր թողնել բանական մարդուն։ Այն, ինչ այսօր կատարվում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայում մնացած մեր քաղաքացիների հետ՝ նման է ոչ ավել, ոչ պակաս ամայության մեջ թողնված մարդկանց տեսարանի, որոնց փրկությունը միայն հույսն է։ Արդեն օրեր շարունակ ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցները չեն կարողանում վերադառնալ Հայաստան, իսկ պատճառը՝ դարձյալ կորոնավիրուսն է և դրանից բխող հետևանքները։ Հայտնի է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված Ռուսաստանը ստիպված փակել է օդային սահմանը, որի պատճառով թռիչքներ չեն իրականացվում, սակայն այս դեպքում ի՞նչ է անում Հայաստանը կամ նրա իշխանությունը իր քաղաքացիների վերադարձն ապահովելու համար։ Մի՞թե պատկան մարմինները չեն կարողանում հարցին լուծում տալ և տեր կանգնել օտարության մեջ մնացած, կամ այս դեպքում արդեն թողնված իր քաղաքացիներին։ Փաստորեն ստացվում է, որ նույնիսկ հայ երեխաներին կարողանում է օգնության ձեռք մեկնել հարևան երկրի՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, որը կարողանում է կազմակերպել թվով 35 հայ և 79 վրացի դպրոցականների վերադարձը ԱՄՆ-ից Թբիլիսի, իսկ մե՞նք․․․․․ Հուսամ, որ հարցը ի վերջո պետք է լուծում ստանա, սակայն ամենավտանգավորը այս պարագայում ժամանակն է, քանի որ ամեն ուշացած վարկյանը պայթունավտանգ է և մեկ տեղում հայտնված տասնյակ քաղաքացիներ ապահովագրված չեն վարակման վտանգից։ Ինչպես վկայում է տեսանյութը շուրջ 30 քաղաքացի, իսկ իրականում՝ հարյուրավորներ, հազարավորներ անորոշության մեջ են և չկա որևէ երաշխիք նրանց վերադարձի առումով։ Այս ամենին գումարվում է նաև քաղաքացիների փաստացի սոցիալական վիճակը՝ առանց հաց ու ջրի, տարրական կենսական պայմանների, առանց դիմակի և ախտահանիչ այլ միջոցների։ Իհարկե, նշենք, որ նրանց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացչությունը առաջարկել է հյուրանոցային կացարաններ՝ մինչև հարցի լուծումը՝ հարցի առարկայական լուծման եղանակ կամ որևէ ժամկետ չնշելով։ Այդ իսկ պատճառով մարդիկ հրաժարվել են նմանատիպ առաջարկից՝ գերադասելով սպասել օդանավակայանում։ Չմոռանանք նշել ևս մի պատճառ․ բացի կացարան տրամադրելը որևէ այլ սոցիալական, կենսական օգնություն նրանց չի առաջարկվել և վերջիններս գերադասել են սպասել տեղում։ Երբ քաղաքացիներին հարցրել են, թե որն է պատճառը, որ հարցը լուծում չի ստանում, նրանցից մեկը ասել է, որ, ըստ իրենց ունեցած տեղեկատվության, Հայաստանի վարչապետը հայտնել է, թե վերադարձած քաղաքացիներին մեկուսացնելու հնարավորություն չունի։ Փաստորեն Հայաստանում էլ տեղ չկա․․․․ Ստացվում է, որ վերջիններս ոչ գնալու տեղ ունեն, ոչ էլ վիրուսից պաշտպանվելու հնարավորություն։ Ակամա զուգահեռներ կարելի է անցկացնել, թե ի՞նչ տարբերություն կալանավորի, որը հնարավոր վարակի դեպքում դատապարտված է մահվան, և այս քաղաքացիների միջև։ Կարծում եմ, որ տարբերությունը միայն այն է, որ հնարավոր վիրուսի վտանգը կալանավորը կդիմավորի իր երկրում և փրկվելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենա, մյուսը՝ օտար ամայի ճամփեքին, ու այս դեպքում՝ ինչպես ժողովուրդն է ասում ՝«տերովին տերն է տանում, անտերին էլ գելը»։ Կոչ եմ անում վարչապետին, կառավարության անդամներին և այլ պատկան մարմիններին՝ օգնության ձեռք մեկնել օտարության մեջ մնացած մեր քաղաքացիներին, քանզի նրանց հույս ու հավատը ի վերջո մեր երկրի հետ է կապված, ինչպես յուրաքանչյուր հայի, որ ուշ թե շուտ, վերադառնալու է հայրենիք։

Լիլիթ Սիլանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular