ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդի հարազատ զավակը…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ասում են՝ երկիրը հզոր է նախևառաջ այնպիսի մարդկանցով, ովքեր պատրաստ են հանուն երկրի ու ժողովրդի ինքնազոհաբերվել, նրանցով, ովքեր ոչ միայն իսկական հայրենասերներ են, այլև՝ հայրենատերեր՝ պատրաստ՝ հանուն ընդհանուր շահի մի կողմ դնելու սեփականը, անելու իրենցից կախված ամեն բան՝ օգտակար ու նեցուկ լինելու պետությանը, հասարակությանն ու հետևաբար մարդկությանը:

Գագիկ Ծառուկյանը, վստահաբար, հենց նման մարդկանց թվին է պատկանում: Հայաստանի ժամանակակից պատմության մեջ դժվար կարելի է գտնել ևս մեկին, ով կարողանա համեմատվել մի մարդու հետ, ում ժողովուրդը վաղուց է փառավորել՝ արժանացնելով իր անսահման սիրուն, վստահությանն ու հարգանքին:

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանում գրեթե չկա մի ոլորտ, բնագավառ, որի զարգացման գործում Ծառուկյանը ներդրում չունենա. լինի սպորտ, թե՝ գյուղատնտեսություն, մշակույթ, թե՝ հայապահպանություն, ամենուրեք Ծառուկյանի ներդրած ավանդը հսկայական է, անուրանալի:

Նա փաստացի մեր իրականության ամենաերևելի բարեգործներից է, որի գործունեությունը խիստ արդյունավետ է, բացառիկորեն հաջողված: Միայն վերջին շրջանի նրա կատարած գործերը բավարար են, որպեսզի հնարավոր լինի հաստատապես պնդել, որ Ծառուկյանի գործունեությունը ոչ միայն համահայաստանյան է, այլև, որ չափազանց կարևոր է, համահայկական մասշտաբների, որ ունի ոչ թե այսրոպեական, այլ՝ ստրատեգիական նպատակներ՝ միտված լինելով ապագային ու սերունդներին:

Բայց Ծառուկյանի ամենամեծ վաստակը ժողովրդի առաջ ոչ միայն իր գործերն են ու խոսքը գործի վերածելու բացառիկ ունակությունն, այլև նրա վերաբերմունքը՝ համաքաղաքացիներին: Լինելով ամենևին էլ ոչ վերջին մարդն այս երկրում` Ծառուկյանը երբեք չի գոռոզացել, Ծառուկյանը երբեք սեփական անձը վեր չի դասել ուրիշներից՝ իրեն համարելով իր իսկ ժողովրդի ծոցից դուրս եկած հարազատ զավակ, որ, պարզապես, որոշել է սառնասրտորեն կողքից մարդկանց տառապանքին հետևելու փոխարեն ձեռք մեկնել նրանց, սատարել ու լինել նրանցից մեկը: Իսկ ասվածի փայլուն ապացույցը նախևառաջ նրա՝ ժողովրդի շրջանում ունեցած սերն է. այս մարդուն ժողովուրդն իրենն է համարել ի սկզբանե, համարել ու մեծարել է, տվել պատիվ, որ շատերը կերազեին ունենալ, բայց…

Վստահ ենք՝ Ծառուկյանի մեծագործությունների ու բարերարությունների պտուղը հայ ժողովուրդը դեռ շատ է քաղելու, սերունդներն են լինելու գնահատողը նրա գործի, քանի որ Ծառուկյանի բարերարությունները ոչ միայն շարունակական են, այլև միտված են ապագային՝ մի բան, որ խիստ բացառիկ երևույթ է հայկական իրականության պայմաններում. Ծառուկյանն է վաղուց սահմանել այն նշաձողը, որին մյուսները դեռ պետք է հասնեն: Կհասնե՞ն, արդյոք, դժվար թե…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular