ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերժված գործարարները կարող են կրկին դիմել վարկավորման համար. Կառավարությունը փոփոխություն կատարեց նախկին որոշման մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր ապրիլի 9-ի նիստում փոփոխություն է մտցրել հակաճգնաժամային միջոցառումներից մեկում, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին օգտվել աջակցության ծրագրից՝ ոչ միայն մեկ, այլև՝ մի քանի նպատակների իրականացման համար:

Նշենք, որ օրերս 168.am-ը հրապարակել էր Կառավարության ընդունած աջակցության ծրագրերով վարկ ստանալու նպատակով բանկ դիմած և 400 մլն դրամի վարկի տրամադրման մերժում ստացած գործատուի դժգոհությունը:

Ըստ քաղաքացու՝ թեև իրեն 450 աշխատատեղ ունեցող գործարանը չփակելու համար անհրաժեշտ է 400 մլն դրամ վարկ՝ աշխատավարձերի, կոմունալ վճարների, հումքի ձեռքբերման և հարկային պարտավորությունների մարման համար, սակայն Կառավարության ընդունած անտոկոս և սուբսիդավորվող վարկերի տրամադրման մասին որոշումն այդ հնարավորությունը չի տալիս, քանի որ վարկը տրվում է միայն մեկ նպատակի համար:

Գործարարը նաև հավելել էր, որ բանկերից մերժում ստացել է ոչ միայն ինքը, այլ իր պես խոշոր գումարի վարկավորման համար դիմած այլ գործարարներ,  և կառավարության ընդունած այդ ծրագիրն այդ տեսքով  համարել էր  անարդյունավետ:

Այս մտահոգության վերաբերյալ կայքը փորձել է պարզաբանումներ ստանալ փոխվարչապետ Մհեր Գրիգրոյանի գրասենյակից, որտեղից մեզ փոխանցեցին, որ հաշվի առնելով Կառավարության ընդունած ծրագրից մի քանի նպատակով օգտվելու անհնարինությունը և դրա հետ կապված դժգոհությունները՝ գործադիրը փոփոխություն կիրականացնի արդեն ընդունած որոշման մեջ:

«Աջակցության ծրագրերի կիրարկման փուլում երբեմն ի հայտ են գալիս այնպիսի բացեր և խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ պարբերաբար տեղի են ունենում քննարկումներ, որոնց արդյունքում ծրագրերում կարող են կատարվել փոփոխություններ:

Ձեր բարձրացված խնդիրը վերը նկարագրված դեպքերից է: Ծախսերի նպատակներից միայն մեկի վարկավորման դրույթի կապակցությամբ ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնց առնչությամբ եղել են քննարկումներ: Դրանց արդյունքում պատրաստվել է համապատասխան փոփոխության նախագիծ, շրջանառվել շահագրգիռ մարմինների միջև և ներառվել է  Կառավարության 09.04.20 նիստի օրակարգում՝ այլ փոփոխությունների հետ միասին:

Կառավարության որոշումն ընդունվելուց  և ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարողները կարող են օգտվել աջակցության ծրագրից՝ ոչ միայն մեկ, այլև՝ մի քանի նպատակների իրականացման համար»,- ասված է մեզ տրված պատասխանում;

Հավելենք, որ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին Կառավարության նիստի ավարտից հետո ասուլիսի ժամանակ ասաց, որ, ըստ նոր ընդունած որոշման, գործարարները կարող են դիմել մինչև 500 մլն դրամ վարկ ստանալու համար՝ միաժամանակ նշելով օգտագործման մի քանի նպատակ:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular