ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանաքեռում շիզոֆրենիկ տաքսիստը սպանել է կնոջը՝ «սիրեկանների» տեսիլքների պատճառով

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է.

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվեց 2015 թվականի հուլիսի 4-ին Քանաքեռում Հայկանուշ Ս.-ի սպանության գործով քննությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 119 հոդվածով՝ դիտավորյալ սպանության, ինչպես նաև սպանությունից առաջ պարբերաբար կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու, կնոջը խոշտանգելու մեղադրանքներ էին առաջադրվել Հայկանուշ Ս.-ի ամուսնուն՝ Վահան Կ.-ին:

Նախաքննական մարմինը Վահան Կ.-ի նկատմամբ նշանակել էր դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն, որի եզրակացությամբ Վահան Կ.-ի մոտ հայտնաբերվել է շիզոֆրենիա, պարանոիդ ձև:

Համաձայն դատահոգեբուժական փորձաքննության՝ հանցավոր արարքները Վահան Կ.-ն կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ: Այդ ապրումները նրան զրկել են իր գործողությունների համար հաշիվ տալու ունակությունից:

Ըստ եզրակացության՝ Վահան Կ.-ն բարձր սոցիալական վտանգավորություն է ներկայացնում: Խորհուրդ է տրվել նրան հարկադիր բուժել հոգեբուժական կլինիկայի հատուկ հսկողության բաժանմունքում:

Վահան Կ.-ն ճանաչվել է անմեղսունակ:

Ընդհանուր իրավասության դատարանը քննեց անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած Վահան Կ.-ի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը:

Ըստ գործի տվյալների՝ սպանությունը կատարվել է 2015 թվականի հուլիսի 4-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 45-ի սահմաններում:

41-ամյա Վահան Կ.-ն և Հայկանուշ Ս-ն ամուսիններ էին, ապրում էին Քանաքեռում: Համատեղ ամուսնական կյանքում 2 դուստր ունեն, մեկը չափահաս, մյուսը՝ անչափահաս:

Վահան Կ.-ն մինչև կնոջ սպանությունը երբևէ որևէ հոգեբուժարանում բժշկական հետազոտում չի անցել, նույնիսկ հարազատները չեն իմացել, որ նա հոգեկան հիվանդություն ունի, այն էլ՝ «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ:

Վահան Կ.-ն մշտապես անհիմն խանդել է կնոջը, խանդի հողի վրա կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել: Ըստ երևույթին հիվանդության սրացման հետ կապված՝ նա առավել ագրեսիվ է դարձել կնոջ սպանությունից մոտ մեկ ամիս առաջ, իսկ սպանությունից երկու շաբաթ առաջ նա համարյա ամեն օր ծեծի է ենթարկել կնոջը:

Տուժող կինն աշխատել է կարի ֆաբրիկայում, գործընկերների ու մտերիմների կողմից նա բնութագրվում է որպես աշխատող, խելոք, պարկեշտ կին, ով պարբերաբար ենթարկվելով ամուսնու խոշտանգումներին, լռել է, երբևէ ոստիկանություն չի դիմել: Ճիշտ է, ասում են՝ ամուսինները մի անգամ դիմում են ներկայացրել զագս՝ ամուսնալուծվելու խնդրով, բայց հետո դիմումը… հետ են վերցրել:

Հայկանուշը լուռ հանդուրժել է ընտանեկան բռնությունները ամուսնու կողմից ու, ի վերջո, իր համբերատարության ու հանդուրժողականության պատճառով դեպքի օրը դանակի մի շեշտակի հարվածով սպանվել է իր տան հյուրասենյակում:

Ըստ գործի տվյալների՝ Վահան Կ.-ի աչքին ամենուրեք երևացել են կնոջ «սիրեկանները»: Նրա աչքին իրենց տանից փախչող տղամարդիկ են երևացել, ու նա այդ տեսիլքներից առաջացած իր ամբողջ զայրույթը պարպել է կնոջ վրա՝ նրան անընդհատ մեղադրելով իրեն դավաճանելու համար:

Կնոջ նկատմամբ Վահան Կ.-ի գործադրած բռնություններին ականատես են եղել նաև ընտանիքի անդամները, ովքեր, սակայն, նույնպես լռել են, մինչև բանը հասել է սպանության:

Մինչև սպանությունը Հայկանուշ Ս.-ն բազմիցս ծեծվել է, նրա դիակի դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրվել են բազմաթիվ արյունազեղումներ գլխի, դեմքի, մարմնի այլ մասերի շրջաններում, որոնք դեպքի օրվանից ավելի վաղ էին պատճառվել: Այսինքն, եթե կինը կամ ընտանիքի անդամները բողոքեին Վահանի գործողությունների դեմ, միգուցե վերջինիս հոգեկան հիվանդությունն ավելի վաղ ախտորոշվեր, ու կինը չսպանվեր…

Վահան Կ.-ն մինչև դեպքի օրը աշխատել է: Նա իր անձնական օգտագործման «Օպել» ավտոմեքենան որպես տաքսի է վարել… Լինելով շիզոֆրենիայի պարանոիդ ձևով ագրեսիվ հիվանդ, «սոցիալական բարձր վտանգավորություն ունեցող անձ»՝ նա սպասարկել է մարդկանց, տաքսի է վարել… Ահա ինչ վտանգ է պարունակում տաքսու վարորդներին բժշկական զննության չենթարկելը, նրանց հոգեկան առողջությունն ու թմրանյութերից, հոգեմետ դեղերից կախում ունենալը չստուգելը…

Դեպքի օրը՝ գիշերով, Վահան Կ.-ն կնոջ հետ վիճաբանության մեջ է մտել հյուրասենյակում՝ կնոջը նորից մեղադրելով դավաճանության համար: Վահանը նախապես փակել է աղջիկների ննջարանի դուռը, և աղմուկի վրա արթնացած աղջիկները չեն կարողացել դուրս գալ իրենց ննջարանից: Աղջիկներից մեկը, այնուամենայնիվ, պատուհանից կարողացել է դուրս գալ, ցանկացել է մտնել հյուրասենյակ, բայց Վահանը չի թողել, ասելով, թե մորը «մորթել է»:

Վահան Կ.-ն խոհանոցային դանակով շեշտակի հարված էր հասցրել կնոջ կրծքավանդակի ձախ կեսին, վնասել էր սիրտը: Կինը վնասվածքն ստանալուց կարճ ժամանակ՝ րոպեներ անց մահացել է:

Վահան Կ.-ն նույնիսկ իրենց տուն գնացած իրավապահների մեջ կնոջ «սիրեկաններին» է տեսել… Նա ցույց է տվել շագանակագույն բռնակով խոհանոցային դանակը, որով սպանվել էր կինը, սակայն չի ընդունել, որ ինքն է սպանել, նա ասել է, թե ինքը կնոջն «օգնել է մահանալու հարցում»:

Վահանն ասել է, թե կինը ցանկացել է ինքնասպանություն գործել, դանակը կինն է դրել կրծքին, իսկ ինքը միայն այդ դանակը սեղմել է՝ «օգնելով նրան»:

Կնոջ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ, սակայն, նշված է, որ նման ուժգնության հարված չէր կարող հասցվել՝ դանակը տուժողի կրծքին «սեղմելով», եղել է ուժեղ ու նպատակային հարված…

Վահան Կ.-ն նախաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունքներ տալուց, նա ասել է, թե ցուցմունք կտա դատարանում՝ իր աղջիկների ցուցմունքից հետո: Աղջիկները դատարանում տվել են հորը մեղադրող ցուցմունքներ, ասել են այն, ինչ իրականում կատարվել է: Նրանց լսելուց հետո Վահան Կ.-ն զայրացել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց նաև դատարանում…

Դատարան էր ներկայացել «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի հատուկ հսկողության բաժանմունքի հսկիչ Սլավիկ Գասպարյանը:

Վահան Կ.-ի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Դավիթ Մնացականյանի միջնորդությամբ դատարանում հարցեր տրվեցին հսկիչին՝ Վահան Կ.-ի ներկա վիճակի մասին:

Հսկիչն ասաց, որ Վահան Կ.-ն օրը երկու անգամ հոգեմետ դեղեր է ընդունում: Բաժանմունքում պարզել են, որ որոշ ժամանակ Վահանը դեղերը պահել է լեզվի տակ, հետո թքել է՝ չի ընդունել անհրաժեշտ դեղերը, ինչի պատճառով նրա վիճակի սրացում է նկատվել: Ներկայումս դեղերը նրան տրվում են փոշի վիճակում, կողքին էլ նստում են՝ մինչև դեղը խմի: Իրենց բաժանմունքի հիվանդի մոտ սրացումը, ըստ հսկիչի, զգացվում է անմիջապես՝ աչքերից, շարժումներից, նույնիսկ քայլվածքից… Եթե սրացումը բավական արտահայտված է լինում, հիվանդը դեղերն ընդունում է ներարկումների ձևով:

Ըստ հսկիչ Գասպարյանի՝ ներկայումս Վահան Կ.-ն գտնվում է շատ ուժեղ հսկողության տակ: Որևէ բարելավում նրա վիճակում չի նկատվում: Հակառակը, ամռանը սրացում է եղել:

Հսկիչն ասաց, որ նման հիվանդները սովորաբար իրենց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու՝ դատարանի որոշման մասին իմանալով՝ ավելի ագրեսիվ են դառնում: Վահան Կ.-ն իրեն հիվանդ չի համարում: Նա սպասում է, որ դատարանը կորոշի իրեն հոգեբուժարանից դուրս բերելու մասին: Վահան Կ.-ն, ըստ հսկիչի, հոգեբուժարանի տաքսոֆոնից երբեմն զանգահարում է տուն՝ աղջիկների հետ խոսելու ցանկությամբ, բայց նրանք, լսելով հոր ձայնը, հեռախոսն անջատում են… Վահանը դրանից շատ է զայրանում:

Հսկիչն ասաց, թե դատարանի որոշումը Վահանին հայտնելուց հետո պիտի ավելի զգոն լինեն՝ նկատի ունենալով, որ ագրեսիան կարող է ակտիվանալ…

Ընդհանուր իրավասության դատարանը որոշեց անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած Վահան Կ.-ին ազատել քրեական պատասխանատվությունից, նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում նշանակել հոգեբուժական կլինիկայի՝ հատուկ հսկողության բաժանմունքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular