ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ էս օրերին բոլորս փակված ենք մեր տներում ու շատ ազատ ժամանակ ունենք լիքը բաների մասին մտածելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Mikael Sahakyan-ը գրում է

Ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ էս օրերին բոլորս փակված ենք մեր տներում ու շատ ազատ ժամանակ ունենք լիքը բաների մասին մտածելու համար ու երբ որ կողքից հայացք ես գցում մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ զարմանում ես, թե էս երբ մեր երկրում էսքան վերլուծաբան ու հրապարակախոս հայտնվեց, երբ դիվանին նստած լուրջ դեմքով վերլուծություններ անողներ ծնվեցին, երբ կյանքում մատը մատին չտված, բայց ուրիշների արածներին գնահատականներ տվողներ բացահայտվեցին: Ֆեյսբուքում ու այլ հարթակներում շատ եմ վերջերս հանդիպում մարդկանց, ովքեր իրենցից առանձնապես բան չեն ներկայացնում, բայց լուրջ դեմքով կարծիք են հայտնում ուրիշների արածների վերաբերյալ: Ախր մեկը դրանց հարցնի՝ իսկ դուք ինչ եք արել էս ժողովրդի ու ընդհանրապես ստեղծված վիճակից դուրս գալու համար??: Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե պատրաստվում եմ պաշտպանել ինչ որ մեկին, կամ ցեխ շպրտել ինչ որ մեկի վրա: Ուղղակի կողքից նայում ու տեսնում եմ, թե վերջերս ոմանք ոնց են թիրախավորել Գագիկ Ծառուկյանին ու մատի փաթաթան են սարքել նրա արած բարեգործությունները: Ոմանք դրել հաշվում են բարեգործական տոպրակների գները, մյուսնեը ասում են թե պետք չի խոսել արած բարեգործությունների մասին: Ամեն հարցի հետ կապված ցանկացած մարդ կարող է ունենալ իր կարծիքը, բայց ախր ժողովուրդ ջան, որևէ մեկը գոնե մոտավորապես պատկերացնում է թե ինչ ծավալի օգնության մասին է խոսքը?? Մենակ էս մի քանի օրվա մեջ ես տեսել եմ, որ Ծառուկյանից օգնություն են ստացել տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնք էսօր անգամ իրենց երեխաների համար չեն կարողանում հաց գնել, սահմանամերձ մարզերի գյուղացիներն անվճար պարարտանյութ են ստացել, որ կարողանան հող մշակել ու իրենց ընտանիքների գոյությունը պաշտպանեն, չթողեն ու հեռանան մեր սահմանամերձ գյուղերից ու մեր սահմաններն անտեր թողնեն: Հնարավոր է ես ամեն ինչ չեմ տեսել ու լսել էդ բարեգործությունների մասին, բայց մենակ էսքանն էլ հերիք է, որ ասեմ հալալ է ձեզ պարոն Ծառուկյան, որ մեր ազգի համար դժվար այս օրերին միայնակ էսքան բան եք անում: Թե չէ քննադատել ու դատարկախոսել բոլորն էլ կարող են: Հիմա իմ համար հեչ դժվար չի էս թեմայի մեջ հիշել մեր հեռուստաաստղ քաղաքապետին, որը ամբողջ կյանքում էկրաններից չի իջել, բայց հիմա մուննաթ դեմքով լայվ ա մտնում ու ասում ա, որ ինքը չի սիրում կամերաների առաջ երևալ: Երևի որ Երևան քաղաքի փողոցների ախտահանումը Ծառուկյան բարեգործական հիմնադրամն էր անում, դու քո քարտուղարուհուց դռան տակով էիր ստորագրելու թղթերը վերցնում, դրա համար էլ չէիր ուզում նկարահանվել, որովհետև դռների հետևում թաքնվել էիր մինչև անցնի վտանգը: Ախր մարդ էս կյանքում մի քիչ շնորհակալ լինելու ունակություն պիտի ունենա, շատ բան պետք չի, ուղղակի գնահատեք էն ինչ արվումա քաղաքի ու երկրի համար, որովհետև դրա կարիքն էսօր շատ շատերը ունեն: Եթե դուք տաքուկ թաքնված եք ձեր կաբինետներում, էդ չի նշանակում, որ մեր հայրենակիցները չունեն էդ օգնության ու ամենակարևորը ուշադրության կարիքը: Չեք օգնում՝ ձեր գործն է, գոնե մի խանգարեք

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular