ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մշակվել է զոհվածների ընտանիքներին հասցեական աջակցության կարգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհվածների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբելու կարգը մշակվել է:

«Այժմ ներքին շրջանառության մեջ է: Դրանով նախատեսվում է զոհվածների ընտանիքներին ներգրավել եկամտաստեղծ գործունեության մեջ: Դա նշանակում է փոքր ու միջին բիզնեսի ծրագրերի շ րջանակներում նախ բացահայտել կարիքները, կատարել համապատասխան ուսումնասիրություն և վերապատրաստում տվյալ ընտանիքում ՝ ինչ բիզնեսի կամ եկամտաստեղծ գործունեության մեջ կարող են անձինք ներգրավվել և դրան համապատասխան աջակցության սխեմա ներկայացնել:
Աջակցության սխեմաները տարբեր են՝ սկսած տեխնիկակական աջակցությունից, օրինակ որևէ բնակավայրում մարդը կարիք ունի գյուղատնտեսական տեխնիկայի, կամ եթե քաղաքաբնակ անձինք են, ապա նրանք կարիք ունեն փոքր մշտական բիզնեսի: Յուրաքանչյուր դեպքի համար նախատեսվում է, որ առանձին կարիքների գն ահատում և ծրագիր պետք է լինի»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ խոսքը ոչ միայն ապրիլյան դեպքերի, այլ նաև ազատամարտի ընթացքում բոլոր զոհվածների ընտանիքների մասին է:
Նախարարը վստահեցրեց՝ մեխանիզմները, որոնք առաջարկում են, ունենալու են նաև անհրաժեշտ ֆինանսական ապահովվածություն:
«Մենք այսօր բյուջեով կիրականացնենք որոշակի ծրագրեր, միաժամանակ բաց կպահենք նաև մասնավոր փոխանցումները, նաև աշխարհասփյուռ հայության փոխանցումները, ժամանակի ընթացքում բոլորին էլ անդրադարձ կլինի»,-ասաց Մինասյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular