«Բավարիան» վերսկսել է մարզումները
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիան» կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո ապրիլի 6-ին առաջին մարզումն է անցկացրել խոտածածկին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Բավարիայի» ֆուտբոլիստները կմարզվեն փոքր խմբերով և կկատարեն վերականգնողական վարժություններ:
Առաջիկա օրերին «Բավարիան» կսկսի մարզումներ անցկացնել արդեն ընդհանուր խմբի կազմով:
Ավելի վաղ մարզումները վերսկսել էր նաև «Շալկե-04»-ը: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի վերսկսումը սպասվում է մայիսի սկզբին: