ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարգին Հայկոյի նոր ֆիլմը կամ մուննաթ Փաշինյանի հասցեին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ամբողջ Երևանն օրեր շարունակ իր քաղաքապետին էր փնտրում՝ անհույս․ մեր «հերոսը» համառորեն չէր հայտնվում։ Չնայած՝ հանուն արդարության, քաղաքական հոտառությունս հուշում էր, որ երեկվա մի սկանդալից հետո Կարգին Հայկոյին վարչապետը «բերման» է ենթարկելու։
Այդպես էլ եղավ, որովհետև Հայկոյի ավագանիներից մեկը ծաղրեց կորոնավիրուսի դեմ պայքարող վրացիներին ու դա հաստատ կարող է նույնիսկ միջպետական սկանդալի պատճառ դառնալ։ Ու Մարությանը հանկարծ հայտնվեց՝ լայվով, ութ րոպեանոց բազմաժանր «ֆիլմով»՝ հար և նման «Ազիզյանների» սերիալին, որտեղ, ի դեպ, մեր քաղաքապետն իր ամենաբնական վիճակում է։
Աչքիս, Հայկիս երեկ վարչապետը մի լավ «բշտել» էր, ու նա շուտասելուկի պես կրկնում էր ընդդիմությանն ուղղված անկապ մեղադրանքներ, մոտավորապես ասում էր՝ ինձ ինչու հանեցիք իմ ապահով կարանտինից։ Բայց Հայկը չկարողացավ թաքցնել, որ ամենաշատը իր «անդորրը» ու «չեխական» կայֆերը խանգարած Փաշինյանից է դժգոհ։ Թե բա՝ «․․․ես ուղիղ եթերներ չեմ մտնում, ինչ քաղաքապետ եմ, երևի 4–5 անգամ եմ ուղիղ եթեր մտել, այն էլ մեկնաբանելու, ինչ–որ տարբեր տիպի բամբասանքներ, բայց այս մարդկանց լոգիկային, որ հետևես, որ նոր բամբասանքներն անում են, այսինքն, եթե ես 1.5 տարվա մեջ 4–5 օր եմ եթեր մտել, նշանակում է՝ այդ 4–5 օրն եմ աշխատե՞լ, մնացած ժամանակ ես տա՞նն եմ եղել, ոչ մի բան չե՞մ արել։ Սրանից հետո էլ ես ուղիղ եթերներ չեմ մտնելու, սա իմ աշխատելու ոճն է»։
Հասկացա՞ք, չէ, Նիկոլին ակնարկում է, որ ինքը գործով է զբաղված ու, իր տարբերություն վարչապետի, ամբողջ օրը Ֆեյսբուքում հերթապահություն չի անում։ Դուք էլ ասում եք՝ Հայկոն ընդդիմությունից է նեղված, մարդու «նկարած» երեկվա «Ազիզյանները» «կոնկրետ ու կարգին» մուննաթ էր վարչապետի հասցեին։
Նիկոլը, որ այսպիսի «հրաշք» կադրեր ունենա՝ ընդդիմության կարիք էլ չի լինի․ սրանք ամեն ինչ տակնուվրա կանեն՝ վարաչապետի վրա մուննաթ գալով։
Հ․գ- Ի դեպ, երեկ Երևանի քաղաքապետը մոտ ութ րոպե խոսեց ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե՝ որպես Երևանի թիվ մեկ պաշտոնյա, որն է նրա դերը համաճակաի դեմ պայքարում։ Լսեցինք միայն բավականին տգեղ ինքնագովազդ ու մուննաթով ելույթ, որում չկար կոնսոլիդացնող որևէ բաղադրիչ։։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular