ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մնում է ստրիպտիզ-ակումբներն էլ եկեղեցու օրհնությամբ բացվեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հրապարակ»-ը գրում է.

Այն որ սուպերմարկետը, խանութը, վարսավիրանոցը կարող է բացվել եկեղեցու օրհնությամբ, եկեղեցականի աղոթքով, որքանով էլ որ ծիծաղելի հնչի, այնուհանդերձ կարծես թե դառնում է սովորություն մեր առօրյա կյանքում:

Ուզած չուզած կարծես թե հասարակությունն էլ սկսում է ընտելանալ այս իրականությանը, կամ պարզապես անտարբերությամբ եւ արհամարհանքով իր վերաբերմունքն արտահայտել` ի նկատի ունենալով այստեղ նաեւ կաթողիկոսի եւ բարձրաստիճան կղերականության ով լինելը:

Սակայն բանկի բացումը եկեղեցու օրհնությամբ կատարելը մի տեսակ հատում է թույլատրելիության կարմիր գիծը:

]Բանկը որքան էլ որ նկատենք որպես դրամի պահման տեղ, այնուհանդերձ նաեւ վարկատու կառույց է, ժողովրդի խոսքով ասած` տեղ, որտեղից հնարավոր է տոկոսով փող վերցնել: Աստվածաշնչում սա արդեն համարվում է վաշխառություն, որը խստիվ արգելված է:

Ի դեպ քրիստոնեական այս պատգամը փոխառել եւ խոստորեն պահպանում է նույնիսկ իսլամը: Մինչդեռ առաջինը քրիստոնեություն ընդունած, երեք ամիս առաջ Հռոմի Պապին ընդունած-ճանապարհած Հայաստանում բանկի բացումը կատարվում է եկեղեցու օրհնության կարգով:

Ակամա հարց է առաջանում, իսկ մի քիչ չի՞ էժանացվում այդ օրհնության կարգը եւ արդյոք Աստված օրհնո՞ւմ է մի հաստատություն, որը մի ողջ ժողովուրդ, (հաստատություն որպես բանկ հավաքական իմաստով եւ ոչ թե կոնկրետ բանկին նկատի ունենալով), ընկալում է որպես ժողովրդի արյուն խմող կառույց:

Եվ մեկ հարց կաթողիկոսին՝ իսկ հնարավո՞ր է, որ մի օր էլ սթրիպտիզ ակումբը եկեղեցու օրհնությամբ բացվի, թե՞ ամեն բան «խաչահամբույրի» (գրդոնի) գումարի չափից է կախված:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular