ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարի Սամարացի» ընկերությունը մշտապես հոգ է տանում ազգաբնակչության առողջության և անվտանգության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս, «Սննդմամթերի անվտանգության պետական ծառայությունը» տեղեկություն էր տարածել, որ մարտի 29-ին քաղաքացի Սևակ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել էր, որ սննդային թունավորման պատճառով իր երեխայի ինքնազգացողությունը վատացել է, որի պատճառով ստիպված են եղել շտապ օգնություն կանչել: Օգտատերն ուղիղ եթերում ցույց է տվել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի Ջրվեժի մասնաճյուղից գնված «Մոյա Սեմյա» ապրանքանիշի բորբոսնած սարդելկաները, որից էլ, հնարավոր է, կերել և թունավորվել է երեխան: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խմբի մասնագետները հեռարձակումից կարճ ժամանակ անց այցելել են քաղաքացուն, ճշտել հանգամանքները, տանն առկա սարդելկայից վերցրել նմուշներ, որի արդյուքները դեռևս չեն հրապարակվել: Նման իրավիճակում չհայտնվելու, ինչպես նաև սպառողի հանդեպ ունեցած բարձր պատասխանատվությունից ելնելով է, որ «Բարի Սամարացի» ընկերությունը մշտադիտարկման մեջ է պահում խանութներում ու սուպերմարկետներում ընկերության արտադրանքի պահպանման պայմանները:

Այն խանութները, որոնք մսամթերքի պատշաճ պահպանման պայմանները խախտում են, զրկվում են «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքը վաճառելու իրավունքից: Բացի այդ, ընկերությունն առաջինն էր, որը նոր կորոնավիրուսի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրություն սահմանելուց հետո, անմիջապես սանիտարահիգիենիկ բարձր պայմաններ և լրացուցիչ միջոցառումներ սահմանեց ու իրականացրեց ինչպես գործարանի, այնպես էլ ֆիրմային խանութների աշխատակիցների համար: Ուստի, նման դեպքերից խուսափելու, թարմ, առողջ, էկոլոգիապես մաքուր մսամթերք ու կիսաֆաբրիկատներ գնելու ժամանակ մշտապես հիշե՛ք, որ «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքը ոչ միայն ենթարկվում է կրկնակի ստուգման, այլև գտնվում է մշտադիտարկման տակ: Այս ամենը հաշվի առնելով, կոչ ենք անում ընտրություն կատարելիս մշտապես հիշե՛լ, որ «Բարի Սամարացի» ընկերությունը հոգ է տանում ոչ միայն իր աշխատողների առողջության, արտադրանքի որակը բարձր պահելու, այլև ազգաբնակչության անվտանգության մասին և ընկերության կողմից ձեռնարկվող բոլոր միջոցառումների շնորհիվ դուք երբեք չեք վնասի ո՛չ ձեր, ո՛չ էլ ձեր ընտանիքի անդամների առողջությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular