ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսը բանակում նոր կարգով սնունդ մատուցող կազմակերպությունների համար ծանր պայմաններ է ստեղծել․ Տոնոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում որոշում կայացրեց, որով հնարավորություն տվեց զինված ուժերի սննդի պատրաստման  եւ մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացն իրականացնել կանխավճար տրամադրելու միջոցով՝ այդ կազմակերպություների կողմից բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում:

 

Հարցը զեկուցեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով. «Կանխավճարի մարումն իրականացվելու է ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվելիք վճարումներից 10%-ի չափով նվազեցնելու միջոցով:

Որոշման ընդունումը պայմանավորված է սննդի մատուցման պայմանագրերով նախատեսված եւ կազմակերպությունների կողմից ծառայությունների ապահովման նպատակով այլ ծախսերի կատարման պատճառով կազմակերպությունների մոտ առկա ֆինանսական բնույթի, ինչպես նաեւ կորոնավիրուսի համաճարակից բխող սահմանափակումների հետ կապված դժվարությունները հաղթահարելու հանգամանքով։ Կազմակերպությունների առջեւ պայման է դրվել՝ որոշ սննդամթերքների պահուստներ ստեղծել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով նախագծի մասին, կարեւորեց Զինված ուժերում զինվորների սննդի ապահովման նոր համակարգի ներդրումը, ինչը տեղավորվում է իրենց քաղաքական պարտավորության տրամաբանության մեջ: Վարչապետի խոսքով՝ ծնողը տղային բանակ ուղարկելուց հետո չպետք է ստիպված լինի հոգ տանել, որ որակյալ սնունդ ուղարկի նրան:

«Այս ամենի նպատակը՝ մեկն է, զինվորին ապահովել հնարավորինս բարձրորակ սննդով եւ քանի որ ընկերությունները այս ընթացքում ներդրումներ են արել եւ դրանք չեն փոխհատուցվել, ոչ մի կոպեկ փող չենք տվել, բայց կան նրբություններ, որ պետք է պարզաբանվեն. մենք քննարկումների արդյունքում որոշեցինք, որ որոշակի կանխավճար տրվի արդեն իսկ սեփական միջոցների հաշվին կատարված ներդրումների որոշակի մասի համար»,- ասաց վարչապետը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ կորոնավիրուսային իրավիճակը 5-6 այսպիսի կազմակերպության համար ծանր պայմաններ է ստեղծել է իրենց գործունեության հետ կապված:

Նախագծով առաջարկվում է Պայմանագրերով սահմանված սննդի պատրաստման եւ մատուցման ծառայության բաղադրիչի (մեկ զինծառայողի մեկ օրվա 3000 դրամ վճարման ենթակա) մասով կանխավճարի հատկացում:

Կանխավճարը կարող է տրամադրվել հաշվի առնելով Կազմակերպությունների առաջարկը՝ պարտադիր պայման սահմանելով կանխավճարի ապահովման բանկային երաշխիքի ներկայացումը: Կանխավճարի մարումը նախատեսվում է իրականացնել ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվելիք վճարումներից՝ 10%-ի չափով նվազեցնելու միջոցով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular