ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիլյան պատերազմից չորս տարի անց. զոհված տանկիստի որդին անցել է ծառայության (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլյան պատերազմում զոհված Հովսեփ Մայիլյանի այրին՝ Կարինե Մայիլյանն օրերն է հաշվում, թե երբ պետք է ավարտվի կարանտինը, որպեսզի կարողանա գոնե մեկ օրով տեսնել Արցախի հարավային սահմանում ծառայող որդուն՝ Հարութին։ NEWS.am–ի հետ զրույցում Կարինե Մայիլյանը հպարտությամբ է նշում՝ ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների որդիներից Հարութն առաջիններից է, որ զորակոչվել է բանակ։

Հովսեփ Մայիլյանը, ում մտերիմները Հովիկ էին կոչում, զոհվել է 2016թ-ի ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ՝ հրետակոծության պայմաններում։ Նա զրահատեխնիկայի ծառայության պետ էր, կոչումով մայոր։  Մարտերից մեկի ժամանակ Հովսեփը, տեսնելով տանկերից մեկի խափանումը, անտեսելով չընդհատվող կրակը, փորձել է տանկը նախապատրաստել և բերել մարտական վիճակի, սակայն զոհվել է հակառակորդի կողմից արձակված ականանետի ականի պայթյունից։ Հովիկ Մայիլյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով։

Հովիկ Մայիլյանն Արցախի Հադրութ քաղաքից էր, ունի երկու որդի և մեկ դուստր։ Կրտսեր որդին՝ Հայկը, այս տարի կգնա դպրոց, իսկ դուստրը՝ Մարիամը սովորում է 9–րդ դասարանում։ Ապրիլյան պատերազմի ժամանակ Հովիկի ավագ որդին՝ Հարութը, 15 տարեկան էր, իսկ այսօր արդեն 18–ամյա տղան պաշտպանում է Արցախի սահմանները։

«Հովիկի զոհվելուց հետո Հարութը ասես միանգամից մեծացավ, փոխվեց թե՛ ինքը, թե՛ մտածելակերպը»,–պատմում է տիկին Կարինեն ու հավելում.

«Երբ զորակոչվեց բանակ շատ շուտ հարմարվեց ծառայությանը, երբեք չտրտնջաց ու չդժգոհեց։ Հենց սկզբից կարողացավ այնպես անել, որ բոլորն իրեն սկսեցին սիրել ու հարգել. մի կողմից, երևի, որպես Հովիկի տղա, մյուս կողմից՝ դաստիարակված, ծառայության լրջությունը գիտակցող զինվոր»։

Կարինե Մայիլյանի խոսքով՝ շատերն էին ճանաչում ամուսնուն և զարմանում՝ իմանալով, որ որդին արդեն ծառայում է։

«Որդիս էլ է իրեն լավ զգում, երբ ասում են՝ Մայիլյանի տղան է»,–ասում է մայրը։

 Տանկիստ մայորի այրին, սակայն չի ուզում որդին շարունակի զինվորականի ուղին, ինքը՝ Հարութն էլ այլ նպատակներ ունի. ուզում է զորացրվելուց հետո շարունակել ուսումը, սեփական բիզնեսը հիմնել։

Ապրիլի 14–ին  կլրանա Հարութի 19–րդ տարեդարձը. մայրը հույս ունի, որ մինչ այդ կավարտվի համավարակը և կկարողանա որդուն շնորհավորել։

Նկարում ձախից երկրորդը Հովիկ Մայիլյանն է

Հովիկ Մայիլյանի այրին՝ Կարինե Մայիլյանը  ՀՀ երրորդ նախագահի կողմից պարգևատրվելիս

Հովիկ Մայիլյանի երեխաները

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular