ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փողն ամենազոր չէ, կամ` սթափվելու ժամանակը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որքան հաճախ են մեզանից շատերը լսել այն միտքը, որ փողը մութ տեղը լույս է տալիս: Փողի զորության, դրա հարցեր լուծելու կարողության մասին միշտ ենք խոսում, հատկապես երբ ինչ-որ մեկիս կյանքում դժվարին պահ է լինում, երբ թվում է, որ փող ունենալու դեպքում կկարողանայինք ծագած բոլոր խնդիրներին լուծում տալ: Ամեն ինչ սկսվում է՝ ա՜յ, եթե մի միլիոն դոլար ունենայի, գիտես` ինչե՜ր կանեի: Բայց եթե նման ցանկություն հայտնողին հարցնես, թե ինչի վրա կծախսի այդ գումարը, գուցե չկարողանա հստակ պատասխանել:

Հատկապես վերջին օրերին էլ ավելի եմ համոզվում` փողն իրականում առոչինչ է: Այն հրաշալի գործիք է հարցեր լուծելու, ճանապարհ հարթելու համար, բայց անգամ նա ամենազոր չէ: Իրականությունը բոլորովին այլ է: Աշխարհում հազարավոր մարդիկ են մահանում ամենատարբեր պատճառներով՝ հիվանդություններ, ավտովթարներ և այլն: Ինչպես ժողովուրդն է ասում, մահը մեծ ու փոքր, հարուստ ու աղքատ չի հարցնում: Մարդիկ կորցնում են իրենց սիրելիներին, որդիներին ու ծնողներին, և համաձայնեք՝ պատրաստ են ամեն ինչ զոհաբերել թեկուզ հանուն մեկ հանդիպման նրանց հետ: Մարդիկ ոչ միայն մարդկանց են կորցնում, այլ նաև փողը, այն փողը, որը մեծ դժվարությամբ, բայց հնարավոր է նաև հեշտությամբ են վաստակել՝ տարբեր մարդկանց դեպքում տարբեր է, գուշակել չենք կարող: 

Բայց, այո՛, հենց մեր սիրելիներին կորցնելու պահերին ենք սկսում արժևորել մեր կյանքը, մարդկանց, հասկանալ ու մեկնաբանել մեր արարքները, այլ կերպ նայել մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: Վերջերս համատեղ ջանքերով հսկայական գումար հավաքվեց Հայաստանում փոքրիկ աղջկա սիրտը վիրահատելու համար: Բարդ և եզակի վիրահատությունը կայացավ, սակայն, ավաղ, աղջնակը երկար չապրեց: Փողը մութ տեղը լույս տվե՞ց: Բոլորովին: Փողի առկայությունը ծնողների գուցե վերջին հույսն էր, վերջին հնարավորությունն իրենց փոքրիկի կյանքը փրկելու համար: Բոլորս էլ այլ արդյունք էինք ակնկալում, բայց դա արդեն մեր ուժերից վեր էր: 

 

Սա բոլորովին էլ այն մասին չէ, որ փողը բացարձակ կարևորություն չունի մեր կյանքում: Բնավ: Ես, օրինակ՝ այն մարդկանցից չեմ, որոնք ասում են, թե փողը ձեռքի կեղտ է: Գրպանումդ դրա առկայությունը մի տեսակ ինքնավստահություն է տալիս, դրա լինելիությունը տանը՝ մի տեսակ ապահովություն, որ եթե նեղ օր լինի, գոնե ժամանակավորապես կկարողանաս առաջին անհրաժեշտության հարցեր լուծել, Աստված մի արասցե, հիվանդանոց գնալու անհրաժեշտություն լինի, վստահ կլինես, որ ոչ մեկի դուռը թակելու անհրաժեշտություն չկա:

Այս օրերին ամբողջ աշխարհում տարածված համաճարակն իր ճանկերի մեջ է առնում ոչ միայն «հասարակ մահկանացուներին», ինչպիսին սովոր ենք հաճախ մեզ անվանել, այլ նաև նրանց, ովքեր, շատերիս կարծիքով, այս աշխարհում որևէ խնդիր չունեն, քանի որ հարուստ են: Վիրուսի վարակակիրներ են օսկարակիր դերասաններ, աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, հանրահայտ բժիշկներ, տարբեր ոլորտներում հանրահռչակ մարդիկ: Ինչո՞ւ իրենց ունեցած փողով նրանք այսօր չեն կարողանում շրջանցել այդ վարակը: Կարծում եմ՝ ակնհայտ է այս հարցի պատասխանը: Որովհետև փողը, որ մարդիկ վաստակում են արդար կամ անազնիվ ճանապարհով, ամենազոր չէ: 

Այն այսօր կա, իսկ վաղը` տնտեսական մի հզոր ճգնաժամ, և դու այլևս միլիարդատերից վերածվում ես կա՛մ միլիոնատերի, կա՛մ էլ սովորական վիճակագրական քաղաքացու: Փողն ամեն ինչ չէ, այն ընդամենը գործիք է՝ կրթություն ստանալու, սնվելու, հագնվելու, տարրական պահանջմունքներ բավարարելու համար: Այո՛, դրա բացակայությունը «կապում է» մեր ձեռքերը, չենք կարողանում խնդիրներին լուծում տալ, բայց դրա առկայությունը, երբ շատ ավելի կարևոր բաներ չունենք, հավասար է զրոյի: Մեղք չգործենք, փողը բարձրագույն արժեք չէ:

 

Գուցե այս համաճարակը սթափության հերթական կոչը կարող է լինել: Ի վերջո, ցանկացած նման փորձություն հնարավորություն է մեր կյանքը վերափոխելու, ամեն ինչ ծանրութեթև անելու, շատ խնդիրների ավելի գիտակից մոտենալու համար: Ասում են՝ տարբեր տվյալներով Չինաստանում ավելացել է ամուսնալուծությունների թիվը: Արդյո՞ք սա ահազանգ չէ, որ մարդիկ այնքան քիչ են շփվում իրար հետ ու ճանաչում մեկմեկու, որ երկար ժամանակ իրար հետ նույն տարածքում մնալուց հետո հասկանում են, որ այլևս չեն կարող միասին ապրել: Արդյո՞ք նույն ճգնաժամն այսօր չի կարող թակել նաև մեր դուռը:

Տանը մնալն արդեն շատերիս է նյարդայնացնում: Ո՞վ կմտածեր, որ տնից դուրս գալու ու, ասենք, աղբը թափելու կամ էլ խանութ գնումների գնալու համար ստիպված ես լինելու թերթիկ լրացնել: Այսօր հատկապես սկսել ենք արժևորել մեր շփումները, ի վերջո, մեզանից քանի՞սը փողով կփոխարինի իր երևանյան զբոսանքները կամ էլ հայաստանյան արշավները, զրույցը ծնողների ու ընկերների հետ, երեխաների աշխույժ ձայնը շենքի հարակից այգում: 

Ինքնամեկուսացման մի քանի օրերին մի միտք է անընդհատ պտտվում գլխումս՝ հետո՞, օրեր ու ամիսներ հետո շարունակելու ենք նո՞ւյն կերպ ապրել, որևէ բան մեր կյանքում չի փոխվելո՞ւ, թե՞, այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում շատերի համար գալու է մեր ապրած կյանքի, մեր հավատքի, մեր դավանած արժեքների վերարժևորման ժամանակը: Չեմ ուզում հավատալ, որ երբ փորձությունն ավարտվի, հաջորդ առավոտյան կարթնանանք նախկին՝ իրար չլսելու, իրար չհարգելու, մեկս մյուսիս տեղի-անտեղի վիրավորելու մթնոլորտում: Հուսանք, որ ինչ-որ բան կփոխվի: Սթափվել է պետք, հետո կարող է ուշ լինել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular