ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ենթադրվում է, որ մարդը կարող է ստե՞լ, տվյալներ չտրամադրե՞լ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի այսօրվա արտահերթում նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց մի նախագիծ, որը հասարակական լայն արձագանք գտավ, քանի որ առնչվում էր քաղաքացիների կատարած հեռախոսային զանգերին և, հետևաբար՝ անձնական կյանքին։

Նախարարի խոսքով՝ և՛ տեղորոշան, և՛ զանգերի կատարման տվյալները մի կենտրոնում գեներացնելը կնպաստի, որ այդ վիճակագրական տվյալների հիման վրա իրավասու մարմինները կարողանան միջոցառումներ ձեռնարկել և իրականցնել: Նույնիսկ ԱԺ նախագահը հարցի քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ այդ միջոցառումը կարող է ավելորդ լինի այս իրավիճակի համար: Այս միջոցառումը ոչ միայն հասկանալի չէ, ինչպես նկատում է Արարատ Միրզոյանը, այլև կարող է վատ նախադեպ դառնալ, և հետագայում կարող է վնասել պետությանը, ինչպես վնասել են, օրինակ՝ 2008-ից հետո արտակարգ դրության պայմաններում իրականացված մի շարք միջոցառումները, որոնք առնչվել են անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին: Այս միջոցառումը համավարակի դեմ պայքարի շրջանակում քաղաքական հիմնավորում կունենար, եթե նշվեր, որ համավարակի դեմ պայքարում եղել են թերհաշվարկներ, կամ կան զարգացման այսինչ մտավախությունները, որոնց արդյունքում ծագել են կամ կարող են ծագել խնդիրներ, որոնք կարգավորելու համար կիրառվում է այս միջոցառումը։ Առանց քաղաքական գնահատականի այս միջոցառման արդյունավետությունը զրո է։ Օրինակ՝ Հնդկաստանի վարչապետը մի քանի օր առաջ ներողութուն խնդրեց ժողովրդից, որ պանդեմիայի դեմ պայքարում այս-այս հարցերում թերացել են, և խոստացավ՝ այսինչ-այսինչ քայլերով վերացնել սխալները։

Այս նախագիծն իմաստ կունենար այն ենթադրյալ դեպքում, եթե ՀՀ քաղաքացին վախենար իշխանությունների և հանրության պատժից, վախենար, որ տվյալներ տրամադրելով կարող է վնասել իր հետ կապ, կոնտակտ ունեցող մարդկանց։ Եթե տվյալներ տրամադրելու հետ կապված խնդիր կա, ապա իշխանությունները կարող են բացատրել մարդուն, որ այդ տվյալներն անհրաժեշտ են մարդկանց առողջության և կյանքի համար։

Արդյո՞ք կան այդպիսի պացիենտներ կամ մեկուսացվածներ, որոնք չեն տրամադրել պահանջվող տվյալները կամ չեն հասկացել այդ պահանջը։ Եթե կան, ապա նախագծի հիմնավորման մեջ հարկ է նշել, որ պայքարում բախվել են այդ խնդրին։ Իսկ եթե չկան, բայց ենթադրվում է, որ կլինեն մարդիկ, որոնք այս իրավիճակում կարող են ստել, տվյալներ չտրամադրել, գործել առողջության, կյանքի դեմ, ապա այդ ենթադրությունը ոչ միայն հակաքաղաքակրթական է, այլև վիրավորական քաղաքացու համար, որովհետև քաղաքակիրթ երկրում մարդու խոսքին վստահում են։

Թաթուլ Մկրտչյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular