ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպառողների խնդիրներ, տարածքային զարգացում, գնումներ ու չշահագործվող անշարժ գույք. վարչապետը 7 հանձնարարական տվեց նախարարներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այսօր` Կառավարության նիստի մեկնարկին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներին և շնորհակալություն հայտնեց նրանց, որ համաձայնել են կիսել Կառավարության բեռը:

Նախքան օրակարգին անցնելը ՀՀ վարչապետը մի շարք նախարարությունների սահմանված ժամկետներում իրականացնելու համար նախատեսված հանձնարարականներ տվեց:

Կարեն Կարապետյանն ասաց, որ վերջին օրերին սպառողների միության ներկայացուցիչների և գործարարների հետ հանդիպման ժամանակ բավականին շատ է խոսվել սննդի անվտանգության ծառայությունների մասին և, հաշվի առնելով այդ դժգոհությունները, վարչապետը գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց ուսումնասիրել այդ հարցը և շեշտը դնել նրա վրա, թե արդյոք սննդի անվտանգության պետական տեսչությունը պետք է լինի նախարարության կազմո՞ւմ, թե ոչ, և ներկայացնել առաջարկություն:

Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր Էկոնոմիկայի, Ֆինանսների և Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին. «Սեփականաշնորհված ակտիվներ, բազմաթիվ տարիների ընթացքում սեփականաշնորհված գույք, որոնք այսօր չեն աշխատում: Ուստի նախարարություններին հանձնարարում եմ նախ և առաջ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել և ներկայացնել չօգտագործվող անշարժ գույքի շահագործմանն ու խթանման ուղղված տնտեսական, իրավական կամ այլ մեխանիզմների ներդրման համակարգային առաջարկություններ։ Մենք պետք է սեփականատերերին փորձենք մոտիվացնել, որպեսզի այդ գույքն աշխատի»:

Անդրադառնալով գնումների վերաբերյալ խնդիրներին, վարչապետը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց քննարկել կենտրոնացված կարգը, գնումների կազմակերպման մեխանիզմի ներդրման հնարավորությունը և ներկայացնել առաջարկ, թե որ ապրանքներն ու ծառայություներն են նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով: «Մենք բազմաթիվ գնումներ կազմակերպող կազմակերպություններ ունենք և, կարծում եմ, մենք այստեղ ավելի կառավարելի համակարգ կարող ենք ունենալ»:

Վարչապետի չորրորդ հանձնարարականը վերաբերում էր բոլոր գերատեսչություններին. «Գործադիրի բոլոր մարմիններին հանձնարարում եմ վերանայել կառավարության իրենց ոլորտներում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: Բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կան, որոնք ունեն հաստատուն ծախսեր, բայց հասկանալի չէ, թե իրենց օգուտը որն է: Ելնելով դրանից, շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը»:

Վարչապետն անդրադարձավ նաև ԾԻԳ-երին (ծրագրի իրականացման գրասենյակ) և հանձնարարականներ տվեց Սպորտի և երիտասարդության հարցերի, Արտակարգ իրավիճակների, Մշակույթի և Քաղաքաշինության նախարարներին մեկ շաբաթվա ընթացքում քննարկել իրենց ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը և ներկայացնել առաջարկություններ. «Մենք պետք է ունենանք մի հարթակ, որտեղ պետք է իրականացնենք մեր գնումները»:

Տարածքների և համաչափ տնտեսական զարգացման հարցը ևս վարչապետի հանձնարարականների թվում էր.

«Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում, համագործակցելով Էկոնոմիկայի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տրանսպորտի և կապի, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ՝ տարածքների զարգացման ռազմավարությանը համապատասխան:

Որպեսզի մենք ունենանք հասկանալի վեկտոր, թե ուր ենք գնում, յուրաքանչյուր գերատեսչություն իր զարգացումը պիտի տեսնի, պետք է համատեղի նաև տարածքային և ռեգիոնալ զարգացման հետ»,- ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում վերանայել և լրամշակել համայնքային զարգացման հնգամյա ծրագիր և վերահսկելի պահանջներ դնել համայնքային զարգացման նկատմամբ. «Յուրաքանչյուր բնակավայր և կառավարիչ պետք է ունենա հորիզոն, թե ինքն ինչ է ուզում, որ ինչ լինի, պիտի ունենա երազ, թե ինքն ինչ քաղաք ու գյուղ է պատկերացնում»:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը վարչապետին հայտնեց, որ, պայմանավորված ՏԻՄ ընտրություններով, հունվարի 15-ին համայնքները կունենան համայնքային զարգացման հնգամյա ծրագիրը:

Բեթղեհեմ Արաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular