ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս աղջկա մեղրամսից 3 օր անց ծնողները նրա համար գերեզման փորեցին. Սարսափեցնող գաղտնիք, որի մասին նրանք լռել են շուրջ 30 տարի. Ֆոտո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

35 տարի առաջ Ռուսաստանում մի ողբերգություն է տեղի ունեցել, որը խլել է մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանքեր: Մահացածների հարազատներին հրամայել էին լռել, ոչինչ չասել այդ ճակատագրական դեպքի պատճառների և հետևանքների մասին: Ողջ էր մնացել միայն մեկ ականատես: Ականատես, ում այժմ ոչինչ չի խանգարում պատմել ճշմարտությունը:

1981 թվականին նորապսակներ Վլադիմիր և Լարիսա Սավիցկիները տուն էին վերադառնում մեղրամսից: 20-ամյա ամուսիններն իդեալական զույգ էին և առջևում նրանց երջանիկ ընտանեկան կյանք էր սպասվում:

№811 չվերթի վայրէջքը «Комсомольска-на-Амуре» օդանավակայանում մոտենում էր ավարտին: 1981 թվականի օգոստոսի 24-ին ժամը 14:56-ին, ճակատագրական Ан-24-ը օդ թռավ՝ երկրի վրա թողնելով Լարիսայի և Վլադիմիրի երազանքները, որնց այլևս վիճակված չէր իրականանալ:

eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3-800x639

5220 մետր բարձրության վրա 38 ուղևորներով ինքնաթիռին բախվեց Ту-16 ռազմական ռմբակոծիչը: Մոտեցող ռազմական ինքնաթիռի ստվերը ոչ ոք չէր նկատել: Ուղևորների մեծ մասն անմիջապես մահացան. «Հարվածի ժամանակ մեր ինքնաթիռի վերնամասն ու թևերն անմիջապես անհետացան: Ճիչեր և գոռգոռոցներ կային,- պատմում է Լարիսան: – Ես թեքվեցի ամուսնուս կողմ և տեսա, որ նա մահացել է: Հրաժեշտ տվեցի նրան և սկսեցի պատրաստվել մահանալուն»:

Հանկարծ աչքերիս առաջ հայտնվեցին «Հրաշքներ դեռ պատահում են» ամերիկյան ֆիլմի կադրերը. «Աղջիկը դեպի ներքև է թռչում ինքնաթիռի նստատեղի վրա նստած, ընկնում է ջունգլիների ծառերի վրա, – հիշում է Լարիսան: – Եվ այդպես, ես էլ որոշեցի բարձրանալ նստատեղի վրա, որպեսզի թեթևացնեմ հարվածը»:

Անշարժ նստած ինքնաթիռի նստատեղին՝ Լարիսան ութ րոպե շարունակ ներքև է ընկել ինքնաթիռի կտորների հետ, ամեն վայրկյան սպասելով սեփական մահվանը: Հանկարծ ներքևում արդեն ծառեր սկսեցին երևալ: Լարիսան կորցրեց գիտակցությունը:

«Աչքերս բացելով՝ ես տեսա ամուսնուս դեմքը: Նա նստած էր իմ դիմաց, երեք-չորս մետր հեռավորության վրա, – մինչ օրս սրտի մեծ ցավով հիշում է Լարիսան: – Այնպիսի տպավորություն էր, որ նա ցանկանում էր տեսնել ինձ, ցանկանում էր հրաժեշտ տալ»:

Երկու օր Լարիսան անցկացրել տայգայում, նա մարդկանց էր փնտրում՝ չհավատալով, որ իրեն կփրկեն: Երրորդ օրն աղջկան գտել են ձկնորսները: «Իմացա, որ հարազատներս իմ համար գերեզման են փորել: Գերեզմաններն ըստ ցուցակի փորել էին», – հիշում է Լարիսան:

Սովետական թերթերում այդ ողբերգության մասին ոչ մի խոսք չհայտնվեց: Երկու ինքնաթիռների բախման փաստն անմիջապես գաղտնիացվեց, արգելափակվեց ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից: Զոհվածների հարազատներին հրամայեցին լռել՝ նրանցից խլելով իրենց սիրելիների սուրբ հիշատակը հարգելը:

Երկար ժամանակ Լարիսայի հիվանդասենյակը հսկում էին հատուկ ծառայության աշխատակիցները՝ նրա մոտ չթողնելով նույնիսկ հարազատներին. «Մորս խորհուրդ էին տվել լռել», – ասում է Լարիսան: Միայն երկար տարիներ անց՝ 2000-ական թվականներին, այս ավիավթարի և անզգուշության կոպիտ հետևանքների մասին տեղեկություններ և մանրամասներ սկսվեցին տարածվել, ջրի երես դուրս գալ:

Այդ սարսափելի ողբերգությունից միակ ողջ մնացած կինը դեռ երկար ժամանակ պայքարել է բազմաթիվ վնասվածքների դեմ: Բայց մի քանի տարի անց նա տղա երեխա ունեցավ, կարողացավ վերստին սկսել իր կյանքը. մահացած ամուսնու մասին մտքերը ստիպում են կնոջն առաջ գնալ:

«Ես կարծում եմ, որ մեղավորները զինվորականներն են եղել. Նրանք գծել են իրենց օդուղիներն առանց քաղաքացիական օդուղիները ստուգելու, – պատմում է Լարիսան: Օգոստոսի 24-ը միշտ նշում եմ, որպես իմ երկրորդ ծնունդ: Այնպիսի զգացողություն ունեմ, որ իմ մի մասնիկը մնացել է այնտեղ՝ դեռ վայրէջք չի կատարել: Երբեք վայրէթք չի կատարի»:

Նյութի աղբյուրն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular