«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ախտահանման միջոցառումներ են իրականացվում Երևանում
ՎԻԴԵՈՎաղ առավոտից «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ախտահանման միջոցառումներ են իրականացվում մայրաքաղաք Երևանում:
Ախտահանման աշխատանքները կատարվում են հանրային վայրերում՝ հատկապես կանգառներում: Ախտահանվում են նաև դիտահորերը, աղբարկղերը և հանրային վայրերում գտնվող այն առարկաները, որոնց հետ մարդկանց շփումը առավելագույնս է:
Բոլորիդ քաջառողջություն ենք մաղթում և հորդորում ենք հետևել ինքնամեկուսացման և տեղաշարժի սահմանափակման պահանջին՝ հանուն ձեր իսկ անվտանգության:
Աստված պահապան բոլորիս։