ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գետափ-Մարտունի ճանապարհին «Պեժոն» բախվել է երկաթյա արգելապատնեշին. 20-ամյա ուղեւորը տեղում մահացել է. կա վիրավոր

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 28-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին–Հորս ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոթվար:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Peugeot» (վարորդ Էմիլ Փ., ծնված 1980 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին: Ուղեւոր Էրիկ Ս.-ն (ծնված 2000 թ.) տեղում մահացել է, իսկ Է. Փանոսյանը ստացել է մարմնական վնասվածքներ: 

Փրկարարները Էմիլ Փ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան օգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ սահմանազատել տարածքը, դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետեւ ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular