ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր կառավարությունը ձեռքը տարավ ավանդական «զենքերից» մեկին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կառավարությունը՝ արդեն նոր կառավարությունը, վերստին ԱԺ է ներկայացրել Հարկային օրենսգրքի նախագիծը, որն առաջին անգամ ԱԺ բերվեց Հովիկ Աբրահամյանի կառավարության ձեռամբ, գարնանային նստաշրջանում, որտեղ արժանացավ սուր քննադատության: Հարկային օրենսգիրքը առաջին հերթին վրդովմունք առաջացրեց բիզնեսի շրջանում: Կառավարությունը հետ տարավ այն փոփոխությունների: Հիմա արդեն նոր կառավարությունն է ներկայացնում օրենգրքի նախագիծը, բայց ըստ էության՝ հին կառավարության օրերում փոփոխության ենթարկված:

Առաջին իսկ ժամերը վկայում են, որ նոր օրենսգիրքն էլ չի արժանանալու դրական գնահատականի՝ չնայած փոփոխություններին: Այս առումով առավել քան զարմանալի է, որ նոր կառավարությունը դեռևս անգամ ամբողջապես չձևավորված, վիճահարույց օրենսգիրքը բերեց խորհրդարանական քննարկման: Իսկ խնդիրն այստեղ առնչվում է չափազանց կարևոր մի փաստաթղթի, որն ըստ էության լինելու է Հայաստանի տնտեսության անկյունաքարերից մեկը, յուրօրինակ բիզնես սահմանադրություն:

Եվ այս առումով խիստ տրամաբանական կլիներ, եթե նոր կառավարությունը դադար տար, փորձեր հասկանալ ընդհանուր տրամադրությունները, համադրեր օրենսգրքի նախագիծը նաև իր ծրագրային մոտեցումների հետ, և միայն առնվազն կառավարության ծրագրի ներկայացումից հետո ձեռնամուխ լիներ այս փաստաթղթին: Սակայն, մյուս կողմից, հենց նոր կառավարության և ընդհանրապես ներիշխանական վերադասավորումների հանգամանքն էլ դեր է խաղացել այն հարցում, որ նոր կառավարությունը հանդես է եկել նման նախաձեռնությամբ և չի փորձել դադար առնել այս կարևոր փաստաթղթի հարցում և նախ հասկանալ ընդհանուր տրամադրություններն ու սպասումները:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունն ու տնտեսությունը սերտաճած են գրեթե 100 տոկոսով: Այս պայմաններում, տնտեսական հարցերը ստանում են էական քաղաքական նշանակություն, և ըստ այդմ Հարկային օրենսգիրքը վերածվում է նախ և առաջ քաղաքական, իսկ ավելի շուտ՝ ներիշխանական գործիքի:

Ահա այս համատեքստում, զարմանալի չէ, որ նոր կառավարությունը, նոր վարչապետը, ներիշխանական վերադասավորումների այս փուլում, ձեռքը անմիջապես տանում է այդ գործիքին՝ ըստ էության դա դիտարկելով միջոց՝ իշխող համակարգին իր հետ հաշվի նստել ստիպելու համար: Եվ այդ իմաստով, Հարկային օրենսգրքի ներկայիս քննարկումների բուն նպատակը, անկասկած, ներիշխանական վերադասավորումներն են և նոր կառավարության դիրքերի ամրապնդումը՝ նկատի ունենալով Հայաստանում տնտեսության կառուցվածքը, որն ըստ էության իշխանական կառուցվածքի գրեթե հայելային արտացոլումն է:

Այս իմաստով, Հայաստանում տեղի է ունենում իշխանության «արտաքինի» փոփոխություն, ինչը նշանակում է, որ պետք է փոխվի նաև հայելային արտացոլումը, այլապես ներիշխանական իրականությունը կնմանվի ծուռ հայելիների «թագավորության»՝ դրանից բխող հետևանքներով: Միով բանիվ, Հայաստանի համար կարևորագույն փաստաթուղթը շարունակում է մնալ առավելապես ներիշխանական կոնյունկտուրայի տիրույթում, հանրային տնտեսական շահը ստորադասվում է այդ հարթության վրա ծավալվող զարգացումներին:

Մյուս կողմից, այլ կերպ լինել երևի թե չէր էլ կարող, քանի որ չի կարող հանրային հաշվետվության չենթարկվող իշխանական համակարգը ներկայացնել հանրային շահ արտացոլող գործընթացներ, եթե անգամ դրանցում տեղ գտնեն ամենագեղեցիկ փաստաթղթերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular