ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգելվել են միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները․ պարետի նոր որոշումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել, որով մինչև մարտի 31-ը դադարեցվում են Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները։ Պարետի նոր որոշմամբ՝ փոփոխություններ են մտցվում մարտի 24-ի որոշման մեջ, որով թույլատրվում են տնտեսական գործունեության որոշ տեսակներ։ Մասնավորապես, պարետի որոշմամբ՝ թույլատրվում է նաև թերթերի տպագրությունն ու հրատարակությունը։

 

Ներկայացնում ենք պարետի նոր որոշումը․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝
 
1․Պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 14 որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետերով՝

57) «17.11» - Թաղանթանյութի արտադրություն

58) «17.12» - Թղթի և ստվարաթղթի արտադրություն

59) «17.21» - Ալիքավոր թղթի և ստվարաթղթի, թղթից և ստվարաթղթից տարայի արտադրություն

60) «17.23» - Գրասենյակային թղթե պիտույքների արտադրություն

61) «17.29» - Թղթե և ստվարաթղթե այլ արտադրատեսակների արտադրություն

62) «18.12» - Այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն՝ բացառապես փոստային նամականիշների, դրոշմանիշների մասով

63) «22.22.0» - Փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն

64) «23.13.0» - Սնամեջ ապակե արտադրատեսակների արտադրություն

65) «18.11» - Թերթերի տպագրություն

66) «20.11» – Արդյունաբերական գազերի արտադրություն

67) «20.14.9» - Այլ հիմնային օրգանական քիմիական նյութերի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում

68) «23.52» - Կրի, գիպսի և գաջի արտադրություն

69) «24.42» - Ալյումինի արտադրություն

70) «47.62» - Թերթերի և գրասենյակային պիտույքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

71) «47.9» - Մանրածախ առևտուր կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս

72) «58.13» - Թերթերի հրատարակություն

73) «69.10.0» - Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով

74) «94.91.2» - Կրոնական ծեսեր (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ

 

  1. Որոշման հավելվածի 2-րդ կետի 30)-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«30) «47.11» - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում»

  1. Որոշման հավելվածի 2-րդ կետի 38)-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«38) «49» - Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով, բացի ՝

ա. «49.31.4» - Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ.

բ. «49.39.5» - Ավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ.

գ. «49.39.6» - Միկրոավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular