ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական գործունեության ո՞ր տեսակներով կարելի է զբաղվել. պարետի որոշումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ:

 

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ 1. Սահմանել, որ ՀՀ ամբողջ տարածքում ժամանակավորապես, մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 23:59-ն արգելվում է տնտեսական գործունեության
տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝

1) Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (այսուհետ՝ ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի՝ սույն որոշման հավելվածով սահմանված տնտեսական գործունեության տեսակների.

2) Սույն որոշման հավելվածով չնախատեսված տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելը այն դեպքում, եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով.

3) Սույն որոշման հավելվածով չսահմանված՝ հանրային սննդի հետ կապված տնտեսական գործունեության այն տեսակների, որոնք իրականացվում են առաքման միջոցով (խոհանոցների գործունեություն), ինչպես նաև՝ պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպությունների գործունեությունը (ՏԳՏԴ կոդ՝ «56.21.0»): Թույլատրվում է սույն որոշման հավելվածով տնտեսական գործունեության տեսակներ իրականացնող սուբյեկտների տարածքներում գործող ճաշարանների գործունեությունը (ՏԳՏԴ կոդ՝ «56.29.1» –
Կազմակերպություններին կից ճաշարանների և խորտկարանների ծառայություններ)՝ պահպանելով սանիտարական նորմերի պահպանման պարտադիր պահանջը.

4) Պարետի պահանջով և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվերով կամ պահանջով ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետևանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլ առանձնահատուկ նպատակներով՝ սույն որոշմամբ արգելված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող առանձին սուբյեկտների կողմից համապատասխան աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը:

5) Սույն որոշման հավելվածով չսահմանված՝ ՏԳՏԴ «96.09.0» ենթադասի (Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներում) մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, կշեռքների, ճնշման չափման սարքվածքների, պահախցերի և այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայությունների.

2. Սահմանել, որ սույն որոշմամբ չարգելված, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են հետևյալ սահմանափակումները.

1) «61»-րդ (հեռահաղորդակցություն) խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով.

2) «D» (Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում) և «E» (Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում) հատվածներին դասվող տնտեսվարող սուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով՝ անհետաձգելի և վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ֆիզիկական և իրավաբանական անձանցից հայտերն ընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց.

3) «K» հատվածին (Ֆինանսական և ապահովագրական գործունեություն) դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունը ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով.

3. ՏԳՏԴ «O» (Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն) հատվածի գործունեության հետ կապված կարգավորումները սահմանվում են Պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշմամբ:

4. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշման պահանջների հետ կապված տնտեսվարող սուբյեկտներին պարզաբանումներ տալու գործընթացը։

5. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝

1) ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն.

2) երկօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10- 2020 ցուցման համապատասխան Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

6. ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ) ՝ ապահովել սույն որոշման իրականացումը.

7. Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 23-ի N 13 որոշումը։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության ժամանակավորապես արգելված տեսակներից բացառությունները՝ այստեղ :

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular