ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանի առաջարկները միանգանից մի քանի հարց կլուծեն, բայց՝ լսող չկա

ՎԻԴԵՈ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և առաջնորդ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի կարծիքով կառավարության մոտեցումն այնքան էլ ընդունելի չէ, քանի որ այդկերպ հնարավոր չի լինի ֆորմաժորային պայմաններում արդյունավետ լուծումներ իրականացնել: Նրա կարծիքով, եթե իշխանությունները երկրում արտակարգ դրություն են սահմանում, ապա նախ պետք է հասարակության խնդիրները չեզոքացնելու մասին մտածեն: Եվ այն գումարները, որոնք կառավարությունը պատրաստ է տրամադրել բիզնեսին, պետք է առաջին հերթին ուղղվեն սոցիալական ծրագրերի իրականցմանը: Նրա կարծիքով, բացի այդ, հարկավոր է թե՛ բնակիչների և թե՛ բիզնեսի կոմունալ ծախսերն ու բանկային պարտավորությունները սառեցնել, որպեսզի վաղը, մյուս օրը ո՛չ տեսուչները մարդկանց լույսը, ջուրն ու գազը կտրեն, ո՛չ էլ բանկերն էլ այս ամիսների ընթացքում կուտակված տոկոսագումարները պահանջեն: Ինչ վերաբերում է բիզնեսներին, ապա, Ծառուկյանի կարծիքով, վստահաբար, դրանց սեփականատերերը մի քանի ամսվա պահուստային գումարներ կունենան, բայց խնդիրը ոչ թե նրանք են, այլ օրավարձով աշխատող քաղաքացները, որոնք հարկադիր պարապուրդի պատճառով օր-օրի տուժում են: Սա, թերևս, ամենաշատն է մտահոգում կուսակցության առաջնորդին, որի մասին նա բարձրաձայնել է դեռ ամիսներ առաջ: Բայց, արի ու տես, որ դեռ համաճարակից առաջ Ծառուկյանի կողմից հնչեցրած բոլոր կանխատեսումներն ու ահազանգերն այդպես էլ մնացին անարձագանք: Հիմա, երբ ողջ աշխարհում իրավիճակը գնալով սրվում է, երբ սպասվում են նոր մարտահրավերներ, հարկավոր է մի կողմից ժամանակ տալ, որպեսզի բիզնեսը ինքնակազմակերպվի ու պահպանի իր կողմից ստեղծած աշխատատեղերը, մյուս կողմից հոգալ հարկադիր պարապուրդի պատճառով անգործ ու անեկամուտ մնացած մարդկանց կարիքները: Իրավիճակը մեղմելու միակ ճանապարհը դա է, որը թույլ կտա թե՛ մարդկանց, թե՛ բիզնեսի խնդիրները կարգավորել: Ընդգծենք նաև, որ իր գործունեության ողջ ընթացքում ճգնաժամային պայմանների հետևանքով առաջացած ֆորսմաժորային հետևանքները հաղթահարելը Գագիկ Ծառուկյանի համար առաջին փորձությունը չէ: Այլ ճգնաժամերի պայմաններում ևս նա կարողացել է պահպանել թե՛ իր կողմից հիմնած աշխատատեղերը, թե՛ հոգ տանել աշխատողների մասին: Եվ այն, ինչ Ծառուկյանի կողմից առաջարկվում է, նախկին փորձի նորովի կիրառմանն է վերաբերում, որը կրկին կա՛մ չի ընկալվում, կա՛մ փորձ է արվում ցույց տալ, թե չեն ցանկանում ընկալել և ընդունել: Նման դեպքերում, ինչպես ասում են, մնում է սպասել ու հուսալ, որ վաղ թե ուշ իշխանությունները կընդունեն Ծառուկյանի առաջարկը և եթե ի վիճակի չլինեն բոլոր առաջարկներն իրականացնել, ապա, նվազագույնը, կզրոյացնեն հասարակության բանկերի ու կոմունալ վարձավճարների դիմաց ունեցած պարտավորությունները և հնարավորություն կտան, որ մարդիկ ոչ թե սեփական ապրուստը հայթայթելու և կուտակվող պարտքերը մարելու անհնարինության մասին մտածեն ու դրա պատճառով կրկնակի ընկճախտի մեջ ընկնեն, այլ սեփական առողջությունը պահպանելու մասին հոգ տանեն և օգնեն իշխանություններին, որպեսզի համաշխարհային համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակից բոլորը միահամուռ կերպով և օր առաջ դուրս գան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular