ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասկած չկա, որ իշխանությունները իրենց հերթական քաղաքական դիակը քարշ կտան Տավուշի մարզ` քվեներ կորզելու. Վարուժան Բաբաջանյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյուղերից մեկում երեխաները դասադուլ են հայտարարել և պահանջում են գոնե նորմալ պայմաններ ապահովել իրենց դպրոցի համար... Սա ուղղակի նշանակում է թքել համակարգի երեսին` վերևից ներքև, համակարգ, որը տարաբնույթ կրթական ծրագրերի, աղվերաններում ու ծաղկաձորներում միլիարդանոց սեմինարների ֆոնին չի կարողանում քիչ թե շատ տանելի պայմաններ ապահովել իր ապագա քաղաքացիների համար...

ԱԺ անցած ընտրություններին իմ` որպես ԱԺ պատգամավորության թեկնածուի, նախընտրական ծրագիրը հենված էր գյուղերը և հեռավոր համայնքներում կրթական համակարգը փրկելու առանցքային դրույթների վրա, որտեղ այս խնդրի լուծումը առաջարկված էր բավականին համակարգված կերպով: Ես չընտրվեցի` զրկվելով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունից, իսկ իշխանության և իր արբանյակների շահերից չէր բխում` ուսումնասիրել և քիչ թե շատ արդյունավետ ծախսել պետական միջոցները:

Քանի որ գրեթե կասկած չկա, որ իշխանությունները իրենց հերթական քաղաքական դիակը քարշ կտան Տավուշի մարզ` փորձելով կորզել իրենց համար ցանկալի արդյունք` հիշեցնում եմ այդպես էլ չարված քայլերը, առանց որի գյուղերում ընտրություններին կմասնակցեն բացառապես մեռելները, քանի որ ողջերը արդեն լքած կլինեն...

Ամեն դեպքում պրովինցիալ քաղաքական մարտերում ինձ համար այս կետերը եղել և մնում են ամենակարևորն ու ամենաթիրախայինը... Իսկ բարեփոխումների անվան տակ դաշտը հերթական անգամ վերաձևող Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը թող խորհեն այս մասին, եթե, իհարկե, նրանց հիմնական խնդիրը մարզերում հերթական լռության մաեստրոյին պառլամենտ քարշ տալը չէ...

Իսկ ինչ էր առաջարկվում սահմանապահ համայնքները փրկելու համար.

Ի տարբերություն քաղաքների և խոշոր համայնքների՝ սահմանամերձ գյուղերը չունեն խոշոր մուտքեր գույքահարկից, հողի հարկից և համայնքային շենք-շինությունների և տարածքների վարձակալությունից, հետևաբար համայնքային բյուջեները հազիվ կարողանում են քարշ տալ համայնքապատկան ծառայությունների խղճուկ գոյությունը: Եվ եթե մենք չկարողանանք գյուղերում դրամի ներհոսքի նոր ուղիներ գտնել՝ մի քանի տարվա ընթացքում ականատես կլինենք ամայացած, լքված գյուղերի, մեռյալ տնտեսությամբ հսկայական ծերանոցների: Խնդիրը լուծելու համար պետք է ձեռնարկվեն քայլեր, որոնք գյուղական տնտեսությունների վրա պետք է ունենան կայծակնային էֆեկտի ազդեցություն.

ա/ Դոտացիաների կամ պետական լրավճարների գոտիականացում:Բոլորիս հայտնի է, որ ՀՀ ամբողջ տարածքում պետական լրավճարները համայնքներին տրամադրվում են միասնական գործակցով, սակայն այս պարագայում անտեսվում է, որ քաղաքային համայնքները, հատկապես մայրաքաղաքի վարչական շրջանները, գույքահարկից, հողի հարկից, վարձակալության տրված տարածքներից և այլ աղբյուրներից ստացվող մուտքերի հաշվին ունեն զգալի եկամուտներ, որից զրկված են գյուղական բնակավայրերը: Այս պարագայում պարզ է, որ փոքր համայնքների բյուջեների վրա ընկնում է ահռելի ֆինանսական բեռ, որի հետևանքով շատ հաճախ համայնքները ստիպված են լուծարելու նախակրթարանները, գրադարանները և կենսական նշանակության այլ ենթակառուցվածքներ, որի հետևանքով լրջորեն մեծանում է գյուղը լքողների թիվը: Պետական լրավճարների գոտիականացումը հնարավորություն կտա համայնքներին տրամադրվող միջոցները բաշխել առավել արդարացի՝ ֆինանասական աջակցության առավել բարձր գործակից սահմանելով սահմանամերձ գյուղերին, փոքր բնակչություն ունեցող համայնքներին, մայրաքաղաքից զգալի հեռավորության վրա գտնվող համայնքներին և այլն, ինչն իր հերթին հնարավորություն կտա վերոհիշյալ համայնքներին ունենալ ֆինանսական միջոցներ՝ ապահովելու համար համայնքային ենթակառուցվածքների գոնե նվազագույն չափով կենսագործունեությունը…


բ/ ՞Կտրոնային՞ հարկահավաքության ներմուծում, երբ գյուղացին իր հիմնական զբաղմունքից զատ որևէ ծառայություն մատուցելիս, ասենք սեփական ավտոմեքենայով տաքսի վարելիս, իր նախընտրած ժամանակահատվածի համար ցանկացած բանկում վճարի որոշակի գումար՝ ազատվելով պետ. ռեգիստրում գրանցվելու և այլ ծախսերից և թղթարարական վարչարարությունից

գ/ Պետությունը պետք է շարունակի գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերի տոկոսների մի մասի սուբսիդավորման քաղաքականությունը առավել արդյունավետ ձևով, այս դեպքում հանդես գալով ոչ թե սոսկ սուբսիդավորողի, այլ ներդրողի դերում: Որպես ներդրող՝ պետությունը կստանա իր շահաբաժինը կամ կկորցնի տնտեսվարողի հետ հավասարաչափ. պետական երաշխիքի բացակայության պյմաններում գյուղացիները խուսափում են օգտվել գյուղատնտեսական վարկերից ոչ միայն բարձր տոկոսադրույքների պատճառով, այլ բերքատվության պակասի և հնարավոր այլ վնասների դեպքում գյուղացին ընկնում է խոշոր պարտքի տակ՝ բանկերի դեմ մնալով միայնակ…

դ/ Դպրոցների համասեռ ֆինանսավորման վերանայում և կրթության ֆինանսավորման գոտիականացում` դոտացիաների ու սուբսիդիաների գոտիականացման սկզբունքով...

Սա հնարավորություն կտար արտամայրաքաղաքային դպրոցներին` խուսափել այդպիսի նախնադարյան պայմաններից, արդյունքում` երեխաների հուսահատ բողոքի գործողություններից...

Այս քայլերը օր առաջ պետք է արվեն, այլապես գյուղերի մեծ մասը կդառնան պարզապես դատարկ աշխարհագրական տարածություններ…:

Վարուժան Բաբաջանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular