ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց նյութական ակնկալիքների…

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայաստանում խաղողի մթերման ամենաթեժ շրջանը մտել է իր լիակատար իրավասությունների մեջ, իսկ դա նշանակում է, որ հիմա երկրին հուզող առաջնային խնդիրներից մեկն էլ գյուղացիների աճեցրած բերքուբարիքի մթերման հարցն է դարձել: Այն, որ մեզանում գրեթե ամեն տարի գերխնդիր է դառնում գյուղացիների աճեցրած խաղողի մթերման հարցը, նորություն չէ: Կոնյակագործությունն ու գինեգործությունը Հայաստանում իրենց լավագույն շրջանը չէ, որ ապրում են, ուստի՝ շատ գյուղացիների համար օրախնդիր է դարձել իրենց «հալալ» քրտինքով աճեցրած բերքի պատշաճորեն տնօրինումն ու ռեալ շահույթ ստանալը:

Այն, ինչ անում է Գագիկ Ծառուկյանը հայ գյուղացու համար, պարզ խոսքերով ներկայացնել հնարավոր չէ: Նորություն չէ, որ ամեն տարի Ծառուկյանի անմիջական միջնորդությամբ ու ջանքերի շնորհիվ հայ գյուղացիներից շատերը կարողանում են հանձնել ստացած բերքն ու հոգալ իրենց ընտանիքների հանապազօրյա կարիքները: Ընդ որում՝ ուշագրավն այստեղ այն է, որ Ծառուկյանն այդ անում է ավելի շատ ոչ թե բիզնես շահերից ելնելով, այլ՝ մարդկայնորեն, շատ անգամ նույնիսկ ի վնաս իրեն՝ նախընտրելով կրել անձնական նյութական վնասներ (որպես կանոն՝ առաջարկը գերազանցում է պահանջարկին), բայց կարողանալ մարդկանց մատից փուշ հանել, հուսախաբ չանել:

2016-ի աշունը ևս այս առումով բացառություն չդարձավ, ու Հայաստանի ամենախոշոր մթերող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը սեպտեմբերի 17-ից աշխատանքային գերհագեցած գրաֆիկով սկսել է խաղողի մթերումը։ Գագիկ Ծառուկյանը, ով ավանդաբար անձամբ է հետևում խաղողի մթերման ամբողջ գործընթացին, հանդիպում է ունեցել Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ ու լսել նրանց մտահոգող խնդիրները։ Պետք է նշել, որ այն, ինչ կատարվում էր Ծառուկյան-գյուղացիներ հանդիպմանը ևս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ Հայաստանում դժվար կլինի գտնել ևս մեկին, ով վայելի նույնքան ժողովրդականություն ու համընդհանուր սեր, որքան Գագիկ Ծառուկյանը:

Մարդիկ պարզապես ցնծության մեջ էին, լցված խորին հարգանքով ու սիրով հանդեպ մեկի, ում անմիջական միջամտության արդյունքում է, որ այսօր Արմավիրի ու Արարատի մարզերի բազմաթիվ բնակիչներ հնարավորություն ունեն իրացնել իրենց բերքը: Իսկ թե ինչ է նշանակում Հայաստանում խաղողի բերք իրացնել ու դրա դիմաց ժամանակին ու նորմալ վարձատրվել, կարող է, թերևս, իմանալ միայն հայ գյուղացին: Նորություն չէ, որ գրեթե ամեն շաբաթ այս կամ այն մթերող գործարանի մոտ տեղի են ունենում գյուղացիների զանգվածային բողոքներ, ցույցեր, որոնց մասնակից գյուղացիները պահանջում են ժամանակին վճարել մթերած բերքի դիմաց:

Իր նմանատիպ քայլով Ծառուկյանը ևս մեկ անգամ ապացուցում է այն պարզ ճշմարտությունն ու անհերքելի դարձած իրողությունը, որ իր գործերն ավելին են, քան խոսքերը, ինչի արդյունքում վայելում է անսահման սեր ու վստահություն ժողովրդի կողմից: Ծառուկյանը բառացիորեն բարերար է, ազգային մեծ գործիչ, որի նպատակը սեփական ժողովրդին բարեկեցիկ ու ծաղկուն տեսնելն է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular